ԿԸՀ-ում հաւատարմագրուած են 6 միջազգային եւ 39 տեղական կազմակերպութիւնների դիտորդներ


ԿԸՀ-ում հաւատարմագրուած են 6 միջազգային եւ 39 տեղական կազմակերպութիւնների դիտորդներ

  • 19-04-2012 14:59:16   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրութիւններում դիտորդական առաքելութիւն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական յանձնաժողովում ապրիլի 18-ի դրութեամբ հաւատարմագրուած են 6 միջազգային եւ 39 տեղական կազմակերպութիւնների դիտորդներ: Ըստ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի կայքէջի, միջազգային կազմակերպութիւններից հաւատարմագրուած են Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ դիտորդական առաքելութիւնը, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES), Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES): Տեղական հասարակական կազմակերպութիւններից այս պահի դրութեամբ ամենամեծ թուով դիտորդներ են հաւատարմագրել «Ընտրութիւնը քոնն է» եւ «Ազատ հասարակութեան ինստիտուտ»ՀԿ-ները` համապատասխանաբար 4000 եւ 2040, ամենափոքր թուով` «Իրաւունքների տեղեկատուական կենտրոն»-ը` 1: Ըստ ԱԺ ընտրութիւնների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացոյցի, դիտորդների հաւատարմագրումը կ'իրականացուի կամ հաւատարմագրուած դիտորդների ցանկում փոփոխութիւններ կը կատարուեն մինչեւ ապրիլի 26-ը ներառեալ:
  -   Քաղաքական