2011 թ. պետբիւջէի կատարման հաշուետուութիւնն արժանացել է Հայաստանի կառավարութեան հաւանութեանը


2011 թ. պետբիւջէի կատարման հաշուետուութիւնն արժանացել է Հայաստանի կառավարութեան հաւանութեանը

  • 19-04-2012 15:06:43   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ապրիլի 19-ի նիստում ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն է տուել «ՀՀ 2011 թ. պետական բիւջէի կատարման տարեկան հաշուետուութիւնը հաստատելու մասին» ՀՀ օրէնքի նախագծին: ՀՀ պետական կառավարման մարմիններին յանձնարարուել է մինչեւ ս.թ. ապրիլի 25-ը ՀՀ ֆինանսների նախարարութիւն ներկայացնել հաշուետուութեան վերաբերեալ իրենց դիտողութիւններն ու առաջարկութիւնները, ՀՀ ֆինանսների նախարարին` դիտողութիւնների եւ առաջարկութիւնների հիման վրայ լրամշակել հաշուետուութիւնը եւ մինչեւ ս.թ. ապրիլի 30-ը ներկայացնել ՀՀ կառավարութիւն: ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկուել է մինչեւ ս.թ. ապրիլի 25-ը ՀՀ կառավարութիւն ներկայացնել օրէնքի նախագծի վերաբերեալ Կենտրոնական բանկի պաշտօնական եզրակացութիւնը: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, 2011 թ. պետբիւջէի կատարման հաշուետուութիւնն առաջարկւում է հաստատել եկամուտների գծով` 880 մլրդ 850 մլն 991 հազար 300 դրամ, ծախսերի գծով` 986 մլրդ 509 մլն 208 հազար 800 դրամ, բիւջէի դեֆիցիտը` 105 մլրդ 658 մլն 217 հազար 500 դրամ:
  -   Տնտեսութիւն