Պատգամաւորի թեկնածուն հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ
19-04-2012 16:14:21 | Հայաստան | Քաղաքական
Ապրիլի 19-ին թիւ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամաւորի թեկնածու առաջադրուած Տիգրան Տէր-Պետրոսեանը հանդիպել է երկարաժամկէտ դիտորդական առաքելութեամբ Հայաստանում գտնուող էահկ/ԺՀՄԻԳ դիտորդներ` Դանիէլայ Մալիյանսկայ Միտեւսկային եւ Սոենեկէ Ցիշէին:
Հանդիպման ընթացքում քննարկուել են նախընտրական քարոզարշաւին առնչուող հարցեր: Դիտորդները մանրամասն հետաքրքրուել են, թէ ինչ նախընտրական խնդիրներ կան այս ընտրատարածքում` կապուած թե' Ըըհ-ի աշխատանքի եւ թէ քարոզչութեան ընթացքի մասին:
Տիգրան Տէր-Պետրոսեանը դիտորդներին տեղեկացրել է ցուցակներում առկայ անճշտութիւնների եւ գոյութիւն չունեցող հասցէների մասին: Բացի դա, Տիգրան Տէր-Պետրոսեանը տեղեկացրել է, որ թիւ 12 ընտրատարածքի մեծ մասում բացակայում են նախընտարկան պաստառների համար նախատեսուած վահանակները, իսկ մեծ պաստառներ տեղադրելու համար համապատասխան ընկերութիւնները հրաժարուել են իրեն վահանակ տրամադրել: Տիգրան Տէր-Պետրոսեանը դիտորդներին նաեւ տեղեկացրել է, որ այլ թեկնածուներ այս ընթացքում խախտել են Ընտրական օրէնսգիրքը:
Տիգրան Տէր-Պետրոսեանի նախընտրական շտաբից յայտնում են, որ հանդիպման վերջում դիտորդները տեղեկանալով, որ այսօր Տիգրան Տէր-պետրոսեանի ծննդեան օրն է` շնորհաւորել են նրան եւ ցանկութիւն են յայտնել մի քանի օրից եւս մէկ անգամ հանդիպել նրան: