Լիբանանում տեղի են ունենում բազմաթիւ միջոցառումներ` նուիրուած Հայոց ցեղասպանութեան 97-րդ տարելիցին


Լիբանանում տեղի են ունենում բազմաթիւ միջոցառումներ` նուիրուած Հայոց ցեղասպանութեան 97-րդ տարելիցին

  • 23-04-2012 17:07:43   |   |  Քաղաքական

Լիբանանում այս օրերին տեղի են ունենում բազմաթիւ միջոցառումներ` նուիրուած Հայոց ցեղասպանութեան 97-րդ տարելիցին: Ապրիլի 22-ի երեկոյեան Հայոց ցեղասպանութեան Լիբանանի երիտասարդական կենտրոնական մարմնի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել «Հսկումի երեկո» Բիքֆայայի Նահատակաց յուշարձանի առջեւ: Միջոցառմանն իրենց մասնակցութիւն են բերել Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամաւորնէը, Լիբանանում ՀՀ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, հայ քաղաքական կուսակցութիւնների ղեկավարները, հայ յարանուանութիւնների հոգեւոր առաջնորդները, հասարակական, հայրենակցական եւ երիտասարդական կազմակերպութիւնների ներկայացուցիչները: Պաշտօնական ելոյթներից յետոյ ցուցադրուել է ֆիլմ Հայոց ցեղասպանութեան մասին, ներկաների ուշադրութեանն է ներկայացուել հարուստ գեղարուեստական ծրագիր երգչախմբերի եւ պարախմբերի կատարմամբ: Լիբանանի օգնութեան խաչի (ԼՕԽ) շրջանային վարչութեան կազմակերպութեամբ եւ հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանաւորութեամբ տեղի է ունեցել այցելութիւն Այանթուրայի նախկին որբանոց, որտեղ 2010թ. կանգնեցուել է յուշակոթող-խաչքար` նուիրուած 1915թ. Եղեռնից փրկուած եւ որբանոցում մահացած հայ որբերի յիշատակին: Կատարուել է հոգեհանգստեան արարողութիւն: «Յակոբ Տէր-Մելքոնեան»թատերասրահի վարչութիւնը կազմակերպել էր Հայոց ցեղասպանութեանը նուիրուած ֆիլմերի ցուցադրութիւն: Ապրիլի 20-ին ՀՅԴ ԼԵՄ-ի «Շահէն Մեղրեան. մասնաճիւղի քարոզչական յանձնախումբը Զալքայի Հայ կաթողիկէ «սուրբ Խաչէ եկեղեցու սրահում կազմակերպել էր Հայոց ցեղասպանութեան 97-ամեակի ոգեկոչման երեկոյ: Նոյն օրը Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանը կազմակերպել էր Հայոց ցեղասպանութեան 97-ամեակին նուիրուած «ճանաչումից հատուցում – հետեւողական, կազմակերպուած եւ հաւաքական կ'ամքովէ աշակերտական ոգեկոչման երեկոյ: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի յուշակոթողի մանրակերտի բացումը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի կենտրոնական մարմնի նախաձեռնութեամբ Մերձաւոր Արեւելքի Հայ աւետարանական եկեղեցիների միութիւնը կազմակերպել էր երաժշտական երեկոյ: Ելոյթ է ունեցել Աթէնքի ակադեմիայի «Eleni Myconiouէ մրցանակակիր, դաշնակահար Քրիսթին Թոքաթլեանը: Ապրիլի 21-ի երեկոյեան ՀԲԸՄ-ի Կրթական յանձնախմբի հովանաւորութեամբ ՀԲԸ Միութեան վարժարանների աշակերտները ներկայացրել են «Փիւնիկի Սլացք» համերգը` նուիրուած Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման 97-ամեակին:
  -   Քաղաքական