Հայոց ցեղասպանութեան թեմայի շուրջ քննարկում ծաւալելու առաջարկը Վրաստանի խորհրդարանում իրարանցնում է առաջացրել


Հայոց ցեղասպանութեան թեմայի շուրջ քննարկում ծաւալելու առաջարկը Վրաստանի խորհրդարանում իրարանցնում է առաջացրել

  • 24-04-2012 17:29:36   |   |  Քաղաքական
Վրաստանի խորհրդարանական փոքրամասնութեան «Վրացական խումբ» կուսակցութեան ղեկավար Ջոնդոյ Բոգատուրիայի առաջարկը Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանութեան թեմայի շուրջ քննարկում ծաւալելու մասին իրարանցում է առաջացրել: Ինչպէս հաղորդում է «Գրուզիայ Online»-ը, Բոգատուրիայի ելոյթի ժամանակ ամբիոնին է մօտեցել ադրբեջանցի պատգամաւոր Ազեր Սուլեյմանովը եւ փորձել այնտեղ դրուած բաժակով ջուրը լցնել ելոյթ ունեցողի վրայ: Վերջինս էլ ադրբեջանցու ուղղութեամբ նետել է գրիչը: Միջադէպից յետոյ խորհրդարանական մեծամասնութիւնը Սուլեյմանովին հեռացրել է ամբիոնից: Պատգամաւոր Կակօ Բոգոխաձեն տեղի ունեցածը որակել է որպէս «դասական պրովոկացիաէ, Սուլեյմանովն էլ յայտարարել է, որ «Ադրբեջանում ցեղասպանութիւն իրականացնել են այնպիսի հայերը, ինչպիսին դու ես»:
  -   Քաղաքական