Աւտոպատահար. Կան տուժածներ


Աւտոպատահար. Կան տուժածներ

  • 27-04-2012 12:02:21   |   |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 27-ի, ժամը` 01.19-ին ահազանգ է ստացուել, որ Սեւան-Գաւառ աւտոճանապարհի 8-րդ կմ-ում` Լճաշեն գիւղի մօտ տեղի է ունեցել աւտոպատահար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Դեռեւս չպարզուած հանգամանքներում «գազ-24է մակնիշի 27 ԼԼ 328 պ/հ աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջուել: Մինչ հրշէջ-փրկարարների եւ «1-03. ծառայութեան աշխատակիցների ժամանումը` տեղի ուժերով Սեւանի կենտրոնական հիւանդանոց են տեղափոխուել Գեղարքունիքի մարզի Կարճաղբիւր գիւղի բնակիչներ` 1986 թ. ծնուած Լեւոն Գեւորգեանը եւ 1989 թ. ծնուած Մայիս Գեւորգեանը: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բաւարար է:
  -   Մամլո հաղորդագրություն