Երեւանում գտնուող Սանկտ Պետերբուրգի պատուիրակութիւնը այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր


Երեւանում գտնուող Սանկտ Պետերբուրգի պատուիրակութիւնը այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր

  • 27-04-2012 12:38:14   | Հայաստան  |  Հասարակութիւն

Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երեւանում գտնուող Սանկտ Պետերբուրգի պատուիրակութիւնը, պատուիրակութեան ղեկավար, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կ'ազանսկայայի գլխաւորութեամբ, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանոյ Վարդանեանի ուղեկցութեամբ այցելել են Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ իրենց յարգանքի տուրքը մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ հիւրերն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանութեան թանգարան, որտեղ ծանօթացել են Հայոց Մեծ Եղեռնի փաստը վկայող վաւերագրերին, նիւթերին ու արխիւային փաստաթղթերին: Պատուիրակութեան ղեկավար Օլգա Կազանսկայան նաեւ գրառում է կատարել Թանգարանի պատուաւոր հիւրերի յուշամատեանում:
  -   Հասարակութիւն