Ապրիլի 29-ին Մաշտոցի այգում կը շարունակուի ինքնակամ շինութիւնների ապոմոնտաժման գործը


Ապրիլի 29-ին Մաշտոցի այգում կը շարունակուի ինքնակամ շինութիւնների ապոմոնտաժման գործը

  • 28-04-2012 15:34:59   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 29-ին ժամը 12:00 Մաշտոցի այգում շարունակուելու է ինքնակամ շինութիւնների ապոմոնտաժման գործը` «Հասարակական եւ կառավարման սահմանուած կարգը, հանրային սեփականութիւնը, քաղաքացիների իրաւունքները ու ազատութիւնները հակաիրաւական ոտնձգութիւնից պաշտպանելու եւ դրանց սպառնող վտանգը վերացնելու համար»: Այս մասին նշւում է Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինութիւնների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խմբի ապրիլի 28-ի յայտարարութեան մէջ: Ըստ նախաձեռնող խմբի յայտարարութեան, երեք ամսից աւել տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինները ի վիճակի չեն վերացնել «կենտրոն կանաչապատումե Փբը-ի կողմից Երեւան քաղաքի Մաշտոցի այգում կառուցուած ինքնակամ շինութիւնները: Ըստ յայտարարութեան հեղինակների, «Բնապահպանական իրաւախախտումների հետեւանքով կենդանաբանական եւ բուսական աշխարհին պատճառուած վնասի հատուցման սակագների մասին» օրէնքի 5-րդ յօդուածի պահանջների համաձայն, «Կենտրոն կանաչապատում»ՓԲԸ-ի անօրինական գործողութիւնների հետեւանքով քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներին պատճառուած վնասը գերազանցում է մէկ միլիոն դրամը: «Այդ վնասը վերացնելու ուղղութեամբ պաշտօնատար անձանց կողմից ցուցաբերուող բացայայտ անգործութիւնը ստիպում է քաղաքացիներին ինքնուրոյն գործողութիւններ կատարել Մաշտոցի այգում օրինական դրութիւնը վերականգնելու համար: Ընդ որում, Երեւանի քաղաքապետարանի կեղծ տեղեկութեան հիման վրայ ապօրինի հրաման կատարող ոստիկանները օրինական հիմքեր չունեն այդ գործողութիւններին խոչընդոտելու համար», - նշւում է յայտարարութեան մէջ:
  -   Հասարակութիւն