Վարչապետն ընդունել է «Մայքրոսոֆթ»ընկերութեան Կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխաւոր մենեջերին
28-04-2012 16:35:16 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է «Մայքրոսոֆթ»ընկերութեան Կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի տարածաշրջանի շուկաների զարգացման գծով գլխաւոր մենեջեր Վերոնիկա Պրիկրիլովային:
Զրուցակիները քննարկել են երկկողմ համագործակցութեանն առնչուող հարցեր, մասնաւորապէս, անդրադարձել էլեկտրօնային կառավարման համակարգի զարգացմանը, մտաւոր սեփականութեան իրաւունքների պաշտպանութեանը: Այս համատեքստում, վարչապետ Սարգսեանը կարեւորել է միջազգային փորձի ուսումնասիրումը:
Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, տիկին Պրիկրիլովան շնորհակալութիւն է յայտնել վարչապետին` մեր երկրում «Մայքրոսոֆթ.-ի կողմից իրականացուող ծրագրերին աջակցութիւն ցուցաբարելու համար եւ պատրաստակամութիւն յայտնել` կիսուել էլեկտրօնային կառավարման համակարգում «Մայքրոսոֆթ»-ի ունեցած փորձով: