Արցախում անհամբեր սպասում էին փառատօնի մասնակիցներին<br />


Արցախում անհամբեր սպասում էին փառատօնի մասնակիցներին

  • 25-07-2010 22:28:46   | Հայաստան  |  Մշակոյթ
Այսօր առաւօտեան (յուլիսի 25-ին) «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական 4-րդ փառատօնի «Կատարողական արուեստի օրեր» ծրագրի մասնակից խմբերը` («Նաիրի» համոյթ եւ 3 մենակատար` Սանկտ-պետերբուրգ, «Նաիրի» համոյթ` Նիժնի Նովգորոդ), մեկնեցին Արցախ: Մասնակիցներին Երեւանի Շահումեան հրապարակում «բարի ճանապարհ» մաղթեցին «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի գործադիր տնօրէն Թամարա Պօղոսեանն ու փառատօնի կազմակերպիչները: Ոստիկանութեան մեքենայի ուղեկցութեամբ ազգային պարարուեստի եւ պարագէտների միութեան նախագահ պրոֆ. Կարէն Գէորգեանի գլխաւորած պատուիրակութիւնն ուղեւորուեցին Արցախ: Մինչ Շուշի հասնելը նրանց առաջին կանգառը եղաւ Վայքում (Վայոց Ձոր), ապա Գորիսում, որտեղ փառատօնի մասնակիցենրը վայելեցին անկրկնելի բնութեան գեղեցկութիւնը Գորիս քաղաքի համայնապատկերը: Մի պահ կանգ առան եւ դիտեցին Տեղ գիւղի քարանձաւաշերտերը ու շարունակեցին ճանապարհը դէպի սարնիւեր` Բերձորով Շուշի: Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մոմ վառեցին, նկարուեցին յիշատակի համար եւ բարձրունքից զմայլուեցին ներքեւում կանաչ անտառներում թաղուած Ստեփանակերտի համայնապատկերով: Ստեփանակերտում «Հեղնար» հիւրանոցային համալիրում նրանց ջերմօրէն ընդունեցին եւ հիւրասիրեցին: Վաղը` յուլիսի 26-ին, ժ. 13:00-ին Ստեփանակերտի մշակոյթի պալատում տեղի կ'ունենայ «Բարեկամութեան համերգ-հանդիպում», որից յետոյ պատուիրակութեանը կ'ընդունի Արցախի ղեկավարութիւնը: «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» համահայկական 4-րդ փառատօնի «Կատարողական արուեստի օրեր» ծրագրի լրատուական կենտրոն
  -   Մշակոյթ