04-05-2012 14:46:26 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Վլադիմիր Կարապետեանի նախընտրական շտաբից տեղեկացնում են ,որ Քարոզարշաւի վերջին օրը, թիւ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրուած պատգամաւորութեան թեկնածու եւ Հայ Ազգային կոնգրէսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետեանը ընտրողների հետ հանդիպում է ունենալու Անանիա Շիրակացու անուան կրթարանում, ուր յաճախել եւ յաճախում են նրա երեք զաւակները: Հանդիպումը նշանակուած է ժամը 16:00:
Իսկ ժամը 18:00-ին գայի արձանի մօտ նախատեսուած է Վլադիմիր Կարապետեանի եւ թիւ 1 ընտրատարածքում Հակ-ից առաջադրուած մեծամասնական թեկնածու Գայիանէ Առուստամեանի համատեղ հանրահաւաքը: