«ժառանգութեան» նախընտրական շտաբի յայտարարութիւնը ընտրատեղամասերում նկարահանում իրականացնելու նախաձեռնութեան կապակցութեամբ


«ժառանգութեան» նախընտրական շտաբի յայտարարութիւնը ընտրատեղամասերում նկարահանում իրականացնելու նախաձեռնութեան կապակցութեամբ

  • 04-05-2012 16:36:34   | Հայաստան  |  Քաղաքական

«ժառանգութեան»նախընտրական շտաբը միանում է ընտրութիւններին մասնակցող «Բարգաւաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցութիւնների յայտարարութեանը, որտեղ մասնաւորապէս ասւում է. «Կարեւորելով 2012թ. Աժ ընտրութիւնների անցկացման որակն ու պատշաճ վերահսկողութիւն իրականացնելու անհրաժեշտութիւնը եւ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրէնսգրքի 6-րդ, 48-րդ եւ 67-րդ յօդուածների դրոյթները, որոշեցինք դրսեւորել միասնական կամք, միաւորել մեր հնարաւորութիւնները, եւ համատեղ ջանքերով ՀՀ հնարաւորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քուէարկութեան գործընթացի եւ արդիւնքների ամփոփման տեսանկարահանում' չխախտելով քուէարկութեան գաղտնիութիւնը»: Մենք կարեւորում ենք քուէարկութեան ընթացքի եւ դրանց արդիւնքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը, որը կ'օգնի ընտրախախտումների արձանագրման հարցում: «ժառանգութիւն» կուսակցութիւնը Ընտրական օրէնսգրքի փոփոխութիւնների ժամանակ էլ բարձրացրել է ընտրական տեղամասերում պարտադիր տեսանկարահանում իրականացնելու դրոյթը օրէնքով ամրագրելու վերաբերեալ հարցապնդումը, ինչը մերժուել է իշխող կոալիցիայի կողմից, եւ այս նախաձեռնութիւնը համահունչ է տարիներ շարունակ հետեւողականօրէն ներկայացրած մեր դիրորոշմանը: Մենք եւս երաշխաւորում ենք, որ մեր վստահուած անձանց կատարած տեսանկարահանումները ըստ պահանջի կտրուեն միւս մասնակից կուսակցութիւններին: «ժառանգութեան»նախընտրական շտաբ 04 մայիսի 2012թ.
  -   Քաղաքական