ՀՊՃՀՄ-ում կը ստեղծուի Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիայ
04-05-2012 17:00:24 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Մայիսի 4-ին ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանեան առաքելութեան տնօրէն Ջաթինդեր Չիման եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր Արա Աւետիսեանը Փոխըմբռնման յուշագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ Մզգ-ն, նախարարութիւնը եւ Հպճհ-ն համալսարանի տարածքում համատեղ կը ստեղծեն Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիայ:
Մասնաւոր-պետական ընկերակցութեան շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն կը տրամադրի սարքաւորումներ, համակարգչային ծրագրեր ու տեխնիկական օժանդակութիւն, իսկ նախարարութիւնը կ'աջակցի ՀՊՃՀՄ -ում լաբորատորիայի տարածքի վերանորոգմանը: ծրագրի նպատակն է հզօրացնել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի կրթական կարողութիւնները եւ ընդարձակել հետազօտական ներուժը` զարգացնելով եւ ընդարձակելով ՀՊՃՀ կրթական եւ հետազօտական կառոյցները:
Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան կ'ընդգրկի ՀՊՃՀ վեց հիմնական ուղղութիւները ներկայացնող լաբորատորիաներ, այն է` ռադիօճարտարագիտութիւն եւ հաղորդակցութեան համակարգեր, կ'իբերնետիկայ, էներգետիկայ, էլեկտրաճարտարագիտութիւն, մեխանիկա եւ մեքենաշինութիւն, տրասնպորտ: Լաբորատորիան ուսանողներին կը տրամադրի տեխնիկական դասընթացների ու հետազօտական աշխատանքի համակցման հնարաւորութիւն` նրանց պրոֆէսիոնալ ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու նպատակով: