Հայ-շուեցարական համագործակցութիւնը դինամիկ կերպով զարգանում է<br />


Հայ-շուեցարական համագործակցութիւնը դինամիկ կերպով զարգանում է

  • 09-07-2010 14:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-շուեցարական համագործակցութիւնը դինամիկ կերպով զարգանում է, պահպանւում է ակտիւ քաղաքական երկխօսութիւն` ինչպէս երկկողմ հանդիպումների ձեւաչափով, այնպէս էլ միջազգային ատեանների շրջանակներում: Այս մասին յայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը` ընդունելով յուլիսի 9-ին Շուեցարական Համադաշնութեան արտաքին գործերի պետքարտուղար Պետեր Մաուրերին (Peter Maurer): Իր հերթին Պ.Մաուրերը վստահեցրել է, որ իր Շվեյցարիան շահագրգռուած է Հայաստանի հետ հաստատուած բարեկամական համագործակցութեան ընդլայնմամբ, ինչով եւ պայմանաւորուած էր Երեւանում շուեցարական դիւանագիտական ներկայացուցչութեան հիմնումը: Է.Նալբանդյանն ու Պ.Մաուրերը կարեւորել են բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիւացումը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը` որպէս համակողմանի համագործակցութեան առաւել ամրապնդման գրաւական: Նրանք անդրադարձել են առեւտրատնտեսական յարաբերութիւնների խթանման նպատակով ձեռնարկուելիք քայլերին` կարեւորելով այդ բնագաւառում գործարար շրջանակների նախաձեռնութիւնները եւ համաժողովների անցկացումը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարաւային Կովկասի տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ: Է.Նալբանդեանը ներկայացրել է արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները: Նա նաեւ բարձր է գնահատել Շվեյցարիայի միջնորդական ջանքերը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում: Պ.Մաուրերը այցելել է նաեւ ԱԳՆ-ի Դիւանագիտական դպրոցը, ուր հանդէս է եկել Շվեյցարիայի արտաքին քաղաքականութեան մասին դասախոսութեամբ:
  -   Քաղաքական