Քլինթօնի այցը Ցեղասպանութեան յուշահամալիր`<br /> անհրաժեշտ, բայց ոչ բաւարար


Քլինթօնի այցը Ցեղասպանութեան յուշահամալիր`
անհրաժեշտ, բայց ոչ բաւարար

  • 07-07-2010 13:51:38   | Հայաստան  |  Յօդուածներ
Միացեալ Նահանգների պէտքարտուղար Հիլարի Քլինթոնը յուլիսի 5-ին Հայաստան կատարած այցի ընթացքում ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւէրժացնող Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում: Սակայն, ցաւօք, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած մամլոյ հաղորդագրութեան մէջ այդ այցը ներկայացուեց որպէս «մասնաւոր»: Միացեալ Նահանգների պաշտօնեաները նման բնութագրում կիրառելով փորձեցին կանխել թուրքական կառավարութեան կողմից ցանկացած բացասական արձագանք: Իմ կարծիքով, Պէտքարտուղարութիւնը սխալ ձեւով դասաւորեց պէտքարտուղար Քլինթօնի այցը Ցեղասպանութեան յուշահամալիր մի շարք պատճառներով, որոնք ստորեւ ներկայացնում եմ ձեր ուշադրութեանը. Կարիք չկար մեղմացնել Ցեղասպանութեան յուշահամալիր կատարած այցը, այն որակելով ,մասնաւորէ, քանի որ նման այցերը ստանդարտ ընթացակարգ են Հայաստան այցելող օտարերկրեայ բարձրաստիճան հիւրերի համար: Ցեղասպանութեան յուշահամալիր այցելելն անպայման չի ենթադրում Հայոց ցեղասպանութեան ճանաչում, քանի որ Միացեալ Նահանգների նախորդ եւ ներկայիս բոլոր դեսպաններն ամէն Ապրիլի 24-ին այցելել են Ծիծեռնակաբերդ: Պէտքարտուղար Քլինթօնի այցը Ցեղասպանութեան յուշահամալիր չէր կարող ներկայացուել որպէս «մասնաւոր», քանի որ այն մաս էր կազմում Հայաստան կատարած նրա «պաշտօնական» այցի: Այցը որպէս «մասնաւոր» ներկայացնելուն հակասում էր նաեւ այն փաստը, որ Ցեղասպանութեան յուշարձանին դրուած ծաղկեպսակի ժապաւէնների վրայ առկայ էր` «պէտքարտուղար Հիլարի Ռոդհամ Քլինթօնից» մակագրութիւնը: Մէկ օր առաջ Քլինթօնի այցը Բաքուի «շեhիդների ծառուղի» որպէս «մասնաւոր» չներկայացուեց` մտահոգիչ տպաւորութիւն ստեղծելով, որ Միացեալ Նահանգների շահերն Ադրբեջանի նաւթի առումով աւելի ծանրակշիռ են, քան մարդասիրական մտահոգութիւնը Ցեղասպանութեան զոհերի նկատմամբ: Մէկ այլ երկակի ստանդարտ էր Հիլարի Քլինթօնի կողմից թոյլ չտալը, որ Երեւանում որեւէ հայ պետական պաշտօնեայ ուղեկցէր իրեն Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր, միչդեռ Բաքւում նա «շեhիդների ծառուղի» էր այցելել Ադրբեջանի փոխնախարարներից մէկի ուղեկցութեամբ: Քլինթոնը չէր թոյլատրել իրեն ընկերակցող ո'չ միջազգային, եւ ո'չ էլ տեղական հայկական լրատուամիջոցներին, բացառութեամբ Հայաստանի հանրային հեռուստատեսութեան` լուսաբանել Ցեղասպանութեան յուշահամալիր կատարած իր այցը: Նրա այս որոշումը հակասում է լրատուամիջոցների ազատութեան իր պաշտպանութեանը: Պէտքարտուղար Քլինթոնը վարանելու պատճառ չունէր Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ, քանի որ նախագահ Ռեյգանը դեռ 1981 թուականին ճանաչել էր այն, իսկ Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւէր էր ընդունել 1975 եւ 1984 թուականներին: Թէեւ Պէտքարտուղարութիւնը նուազեցրեց Քլինթօնի Ծիծեռնակաբերդ կատարած այցի բնոյթը, սակայն Հայաստանի իշխանութիւնները հնարաւոր ամէն ինչ արեցին դրա հրապարակայնութեան ապահովման համար: Այս անգամ նրանք աւելի վճռականօրէն գործեցին, քան ս.թ. մայիսին, երբ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թուրք նախագահ Մեւլեթ Չաւուշօղլուն հրաժարուել էր այցելել Ցեղասպանութեան յուշահամալիր: Այնուհետեւ Հայաստանի հանրային հեռուստատեսութեամբ եւ միւս հեռուստակայաններով պարբերաբար եթեր հեռարձակուեց Քլինթօնի` յուլիսի 5-ի Ծիծեռնակաբերդ կատարած այցի տեսահոլովակը: Բացի այդ, Հայոց ցեղասպանութեան պետական թանգարանի կայքում բաւականին ակնառու լուսաբանուեց Քլինթօնի այցը` լուսանկարների տեղադրմամբ, որոնցից մէկում պատկերուած էր ժապաւէններով ծաղկեպսակը` Քլինթօնի անուան եւ պաշտօնի տեսանելի մակագրութեամբ, իսկ միւսում` Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան օգնութեան կոմիտէի կազմակերպութեան կողմից տրուած մի մեդալ, որը Պէտքարտուղարին էր յանձնել թանգարանի տնօրէն Հայկ Դեմոյեանը: Մատնացոյց անելով թուրքական սահմանի կողմը, Դեմոյեանը Քլինթօնին ասաց, որ Արարատ լեռը ,հայաստանի խորհրդանիշն էէ: Հայոց ցեղասպանութեան մասին հիմնական փաստեր ներկայացնելուց բացի, Դեմոյեանը նրան պատմեց, որ Արցախում զոհուած հերոսների շիրիմները հանգչում են Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի տարածքում, քանզի հայերն Արցախեան պատերազմը ընկալում են որպէս Հայոց ցեղասպանութեան շարունակութիւն: Պէտքարտուղարին է յանձնուել նաեւ մի պատմական լուսանկար, որում պատկերուած են Ալեքսանդրապոլի (Գիւմրիի) ամերիկեան որբանոցի հայ երեխաները` կանգնած ,ամերիկայ «շնորհակալ ենք» դասաւորութեամբ: Քլինթօնի այցն արժանացաւ Ամերիկայի հայկական կազմակերպութիւնների թե' գովասանքին, թե' քննադատութեանը: Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը մեղադրեց Քլինթօնին` Ցեղասպանութեան յուշահամալիր նրա ,գաղտնիէ այցելութեան համար, մինչդեռ Ամերիկայի Հայկական համագումարը գովաբանեց նրա այցը: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էւանսը ,կալիֆորնիայ կ'ուրիերէ թերթին ասաց, որ ,քլինթօնի այցը փոքր, բայց դրական մի քայլ էր առաջէ: Ջեյմս Բէյքերը այն վերջին պէտքարտուղարն էր, որը 1992 թուականին այցելել էր Հայաստան, սակայն նա Ծիծեռնակաբերդում չէր եղել: Իմ կարծիքով, պէտք է արժանին մատուցել պէտքարտուղար Քլինթօնին այսպիսի դրական քայլ կատարելու համար, սակայն միաժամանակ պէտք է նրան մեղադրել` այսքան անիմաստ քայլեր ձեռնարկելու համար Ցեղասպանութեան յուշահամալիր այցելութիւնը նուազեցնելու նպատակով: Ինչու՞ է նա այդքան մտահոգուած թուրքերի վիրաւորուելու մասին, որոնք առանց երկմտանքի խոչընդոտում են Միացեալ Նահանգների արտաքին քաղաքականութեան վերջին ամիսների ցանկացած խոշոր նախաձեռնութիւն: Ցաւօք, պէտքարտուղար Քլինթոնը, փոխնախագահ Բայդենը եւ նախագահ Օբաման շատ են հեռացել Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու իրենց նախընտրական խոստումներից: Յուլիսի 5-ին Քլինթօնի կարճատեւ այցը Ցեղասպանութեան յուշահամալիր ողջունելի է որպէս առաջին քայլ, որը սակայն մեծապէս թերի է Հայոց ցեղասպանութեան ճանաչմանն աջակցելու նրա պաշտօնական յանձնառութիւնից:   Յարութ Սասունեան «Կալիֆորնիայ կ'ուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ