Բրիտանիայի թագուհի Եղիսաբէթ II-ը իր ամուսնու` Ֆիլիպ Էդինբուրգցու հետ սկսում է պատմական այցը Իռլանդիայ: Ինչպէս հաղորդում է «Ազատութիւն» ռադիօկայանը, Իռլանդիայի 1921թ. անկախացումից յետոյ սա բրիտանական միապետի առաջին այցն է այդ երկիր: Այն տեւելու է 4 օր, որի ընթաքում պլանաւորուած է այց Դուբլինի երկու յուշարձաններ, որոնցից մէկը նուիրուած է Բրիտանական կայսրութեան դէմ աւելի քան 80 տարի առաջ պայքար մղած եւ Իռլանդիային անկախութիւն բերած մարտիկներին:
Թագուհհու այցելութեան ժամանակ ինչպէս Իռլանդիայում, այնպէս էլ Բրիտանիայում ուժեղացուել են անվտանգութիւնը: Ըստ տեղեկութիւնների, դրա պատճառ է հանդիսացել ոստիկանութեան յայտնաբերած կոդաւորուած մի հաղորդագրութիւն Լոնդոնում հնարաւոր պայթիւնի մասին, իբր կազմակերպուած իռլանդացի ծայրահեղականների կողմից: