Կարիքաւորների համար ստեղծւում է սոցիալական համալիր


Կարիքաւորների համար ստեղծւում է սոցիալական համալիր

  • 10-05-2012 17:36:52   | Հայաստան  |  Հասարակութիւն

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրակի փողոցի NN 25, 33, 34 շէնքերը, որոնց կառուցումն աւարտին է հասցուել ՀՀ պետբիւջէի միջոցների հաշուին եւ որոնք նախատեսուած են անօթեւան միայնակ տարեցների համար, կառավարութեան որոշմամբ գրանցուել են որպէս պետական սեփականութիւն, որպէսզի յետագայում սահմանուած կարգով տրամադրուեն անօթեւան միայնակ տարեցներին եւ բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց: Ինչպէս "Նոյեան Տապանին" յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, կառավարութեան նիստում ընդունուած յաջորդ որոշմամբ, գումար է տրամադրուել նշուած բնակարանները կահաւորելու նպատակով 59 լրակազմ գոյքը Երեւանից Մարալիկ տեղափոխելու համար: «սոցիալական բնակարանային ֆոնդը մենք հետեւողականօրէն ձեւաւորում ենք, - այս առնչութեամբ նշել է վարչապետը: - Մօտակայ 3-4 տարուայ ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը կ'ունենայ բաւական պատշաճ բնակարանային ֆոնդ եւ կը կարողանայ լուծել սոցիալական խնդիրներըէ: Գործադիրը որոշել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի ներթաղամասային ճանապարհներով զբաղեցուած հողատարածքը նուիրել Սպիտակի քաղաքային համայնքին, թաղամասի տարածքն առանձնացնել որպէս քաղաքաշինական գործունէութեան յատուկ կարգաւորման օբյեկտ, ինչի շնորհիւ կը բացառուի նշուած հողատարածքի խառը կառուցապատումը: Իր նիստում կառավարութիւնը որոշել է Երեւան քաղաքի Զաքեան փողոցի N2 հասցէում գտնուող վթարային վիճակում գտնուող շէնքն ամրացնել «հհ արդարադատութեան նախարարութեան աշխատակազմէ պետական կառավարչական հիմնարկին: Շէնքի առաջին յարկը եւ նկուղը սեփականութեան իրաւունքով կը տրամադրուեն շինարարական կազմակերպութեանը որպէս նշուած շինութեան հիմնանորոգման փոխհատուցում: Որոշման համաձայն շէնքն ամբողջութեամբ կը նորոգուի առանց պետբիւջէի լրացուցիչ ծախսի, դրա երկրորդ, երրորդ եւ չորրորդ յարկերում կը տեղակայուեն ՀՀ փաստաբանների պալատը, հանրային պաշտպանի գրասենեակը, ինչպէս նաեւ ՀՀ փաստաբանական դպրոցը: Կառավարութիւնն իր նիստում որոշել է նախկինում «Գաւառի բժշկական կ'ենտրոն» ՊՓԲ ընկերութեանը պատկանող շէնքերը, շինութիւնները եւ դրանց օգտագործման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն ամրացնել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան աշխատակազմէ պետական կառավարչական հիմնարկին: Դրա շնորհիւ նախարարութեան մարզային ստորաբաժանումները կը տեղակայուեն մէկ վայրում, կը բարելաւուեն անձնակազմի աշխատանքային պայմանները: «Հայաստանի պետական ագրարային համալսարանէ ՊՈԱԿ-ի «շիրակի ակադեմիկոս Մ. Թումանեանի անուան պետական գիւղատնտեսական քոլեջէ մասնաճիւղը կառավարութեան որոշմամբ ապահովուել է ուսանողական անխափան գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տարածքով, իսկ ՀՀ ԳԱԱ կենդանաբանութեան եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնաշէնքը` տանիքի հիմնանորոգման համար անհրաժեշտ 20 մլն դրամով: Կառավարութիւնն ընդունել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գիւղական համայնքի ղեկավարի լիազօրութիւնները վաղաժամկէտ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրութիւն նշանակելու, անցկացնելու եւ ընտրութեան նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսաւորելու որոշում: Գործադիրը փոխել է Լոռու մարզի Գիւլագարակի եւ Արարատի մարզի Այգեզարդի գիւղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակութիւնը` համապատասխանաբար հանգստի գօտու եւ մանկապարտէզի շէնքի կառուցման համար: Կառավարութեան որոշմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ նիւթերի` ՀՀ կառավարութեան սահմանած պրեկուրսորների ներմուծման եւ մեծածախ առեւտրի գործունէութեան իրականացման արտօնագիր է տրուել Երեւանի «Ֆիրմփլեյս» Սպը-ին:
  -   Հասարակութիւն