ԱՄՀ -ի ղեկավարը կը տեղափոխուի Նիւ Եորքի Ռայկերս Այլենդ բանտ


ԱՄՀ -ի ղեկավարը կը տեղափոխուի Նիւ Եորքի Ռայկերս Այլենդ բանտ

  • 17-05-2011 08:43:00   | ԱՄՆ  |  Միջազգային
 Արժոյթի միջազգային հիմնադրամի ղեկավարին` ԱՄՀ -ում ձերբակալուած Դոմինիկ Ստրոսս-կանին, կը տեղափոխեն Նիւ Եորքի Ռայկերս Այլենդ բանտ: Ըստ «Ազատութիւն» ռադիօկայանի` դատարանը հրաժարուել է 1 միլիոնի տոյժի դիմաց ազատ արձակել Ստրոսս-կանին` զգուշանալով, որ վերջինս կը մեկնի Փարիզ, որի հետ Ամն-ը չունի կասկածեալների յանձման փոխադարձ պայմանագիր: Յիշեցնենք, որ Արժոյթի միջազգային հիմնադրամի 62-ամեայ ղեկավար Դոմինիկ Ստրոսս-կանը ձերբակալուել է այս տարուայ մայիսի 14-ին` բռնաբարութեան փորձ կատարելու մեղադրանքով:
  -   Միջազգային