Բարսելոնայի ֆուտբոլիստ Սերխիոյ Բուսկեցը «ռասսիստ» չէ
17-05-2011 07:33:40 | | Սպորտ
Բարսելոնայի կիսապաշտպան Սերխիոյ Բուսկեցը այս ամսուայ վերջին մասնակցելու է Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Մանչեսթր Իւնայթեդի հետ խաղին այն բանից յետո, երբ ժխտուեց Սանտիագոյ Բերնաբէույում վերջին խաղի ժամանակ նրա կատարած ռասսայական դիտողութիւնների մասին լուրը:
Վերջիններս իրենց կայքում տեսահոլովակ են տեղադրել, որտեղ ցականում էին ցոյց տալ, որ Բուսկեցը Մարսելոյին «կապիկ» է անուանել եւ փորձել էր ծածկել իր բերանը, որպէսզի խուսափի որեւէ տեսակի նկարահանումից:
Ուեֆա-ն որոշեց հետաքննութիւն սկսել այս հարցի վերաբերեալ` կոչ անելով Մարսելոյին ապացոյցներ ներկայացնել կատալոնեան աստղի դէմ, սակայն գործն այդպէս էլ ընթացք չստացաւ, եւ այս հարցի շուրջ ոչ մի յետագայ գործողութիւն չի կատարուի:
Բարսելոնան անցեալ շաբաթ հանդէս է եկել յայտարարութեամբ, որ 23-ամեայ աստղը ոչ ոքի չի զրպարտել եւ ռասսայական խտրականութիւն չի արել, իսկ մարզիչ Պեպ Գվարդիոլան աւելացրել է, որ հաւատում է իր ֆուտբոլիստին: