ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրել է Card to card փոխանցման նոր ծառայութիւն
14-05-2012 11:18:19 | Հայաստան | Տնտեսութիւն
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացաւ Visa Money Transfer համակարգին` մեկնարկելով իր բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների ծառայութիւնն իր բոլոր Visa քարտապանների համար: այսուհետ Բանկն իր քարտապաններին ընձեռում է հիանալի հնարաւորութիւն հեշտութեամբ եւ ակնթարթօրէն փոխանցել գումարներ ՎՏԲ բանկի մի քարտից միւսին Բանկի աւելի քան 90 բանկոմատների միջոցով:
Card to card փոխանցման ծառայութեան առաւելութիւնները`
• Ծառայութիւնը հասանելի է 24/7 ռեժիմում,
• փոխանցումներն իրականացւում են 4 հիմնական արժոյթներով /ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եւրոյ եւ ՌԴ ռուբլի/,
• իւրաքանչիւր փոխանցման դիմաց յաճախորդից գանձուող միջնորդավճարի չափը կազմում է ընդամէնը 0.2 % փոխանցուած գումարի չափից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխաւոր տնօրէն-տնօրինութեան նախագահի ժ/պ Իւ. Գուսեւ,-« ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է յաճախորդների սպասարկման գործընթացում կիրառուող հեռակառավարման գործիքակազմը` ի շահ յաճախորդների սպասարկման որակի եւ յարմարաւէտութեան անընդհատ բարձրացմանը: Visa Money Transfer համակարգին անդամակցումը կհանդիսանայ եւս մէկ քայլ քարտային շուկայում Բանկի մրցակցային առաւելութիւնների ընդլայնման ու ամրապնդման եւ Բանկի քարտապաններին ժամանակակից ծառայութիւնների տրամադրման համար: Համակարգը Բանկի Visa քարտապաններին օրուայ ցանկացած ժամի ընձեռում է հնարաւորութիւն հեշտութեամբ կատարել փոխանցումներ մէկ քարտից միւսը Բանկի ընդարձակ բանկոմատային ցանցի միջոցովէ:
Քարտից քարտ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է բանկոմատի «Փոխանցում»պատուհանում մուտքագրել գումարը ստացող քարտապանի քարտի համարը, ընտրել փոխանցման արժոյթը եւ մուտքագրել փոխանցուող գումարը:
Բանկոմատների տեղադիրքը եւ հասցէները հասանելի են Բանկոմատային քարտէզ ծառայութեան միջոցով, որը յաճախորդները կարող են անվճար ներբեռնել իրենց iPhone եւ Android հեռախօսներում Apple Store-ում եւ Android Market-ում տեղադրուած ծրագրերի միջոցով կամ այցելելով Բանկի պաշտօնական կայք` http://www.multicarta.ru/vtb/map/ յղումով:
« ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ վտբ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: « ՎՏԲ-Հայաստան» ԲԲԸ հանդիսանում է « ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնեայ բաժնետէրը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապէս ներառւում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թուի մէջ: Ներկայ դրութեամբ Բանկն ունի ամենալայն մասնաճիւղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճիւղ: