Արմէն Գէորգեան. «Հայկական կողմը կարեւորում է Քոււեյթի հետ բազմակողմ յարաբերութիւնների խորացումը»
14-05-2012 18:03:06 | Հայաստան | Քաղաքական
ՀՀ փոխվարչապետ, հայ-քոււեյթական միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Արմէն Գէորգեանն այսօր ընդունեց Քոււեյթի Պետութեան շէյխուհի, Քոււեյթի «օրինակելի մայրէ բարձրագոյն կոմիտէի նախագահ Ֆարիհայ ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահին:
Ինչպէս տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, փոխվարչապետը ողջունեց հիւրին Հայաստան այցելելու կապակցութեամբ` նշելով, որ հայկական կողմը կարեւորում է Քոււեյթի հետ բազմակողմ յարաբերութիւնների խորացումը: Նրա խօսքով` վերջին տարիներին նկատելի քայլեր են իրականացւում այդ ուղղութիւմբ` մասնաւորապէս հայ-քոււեյթական միջկառավարական յանձնաժողովի շրջանակում: երկկողմ համագործակցութիւնը նաեւ ընդգրկում է հումանիտար ոլորտը, եւ Ա. Գէորգեանը յոյս յայտնեց, որ շէյխուհու այցելութեամբ այս ոլորտում երկու երկրների միջեւ գործակցութեան նոր հնարաւորութիւններ կստեղծուէն:
Շէյխուհի ալ Սաբահը ներկայացրեց իր տպաւորութիւնները` տեղեկացնելով, որ այցի շրջանակում եղել է մշակութային օջախներում, ծանօթացել հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգութեանը եւ տպաւորուած է տեսածով: Նա անդրադարձաւ նաեւ Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելու մտադրութեանը: «Օրինակելի մայր» բարձրագոյն կոմիտէն բարեգործական տարբեր ծրագրեր է իրագործում ոչ միայն Քոււեյթում, այլեւ նրա սահմաններից դուրս: Ծրագրերի շահառուները հիմնականում աջակցութեան կարիք ունեցող կանայք, երեխաները, ծերերն ու հաշմանդամներն են: Շէյխուհին նշեց, որ այցի ընթացքում քննարկուել են նաեւ Հայաստանում այդպիսի ծրագրերի իրականացման հնարաւորութիւնները, եւ յոյս յայտնեց, որ առաջիկայում արդէն կոնկրէտ քայլեր կը ձեռնարկուեն այդ ուղղութեամբ:
Փոխվարչապետը ողջունեց նման մտադրութիւնը եւ այն իրագործելու հարցում աջակցութեան պատրաստակամութիւն յայտնեց` նկատելով, որ ՀՀ կառավարութեան համար եւս առաջնային են այդ խնդիրները: