Էդուարդ Նալբանդեանը մասնակցեց Հաւաքական անվտանգութեան կազմակերպութեան արտգործնախարարների խորհրդի նիստին


Էդուարդ Նալբանդեանը մասնակցեց Հաւաքական անվտանգութեան կազմակերպութեան արտգործնախարարների խորհրդի նիստին

  • 15-05-2012 11:53:47   | Ռուսաստան  |  Քաղաքական

Մայիսի 15-ին Մոսկուայում արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը մասնակցեց Հաւաքական անվտանգութեան կազմակերպութեան արտգործնախարարների խորհրդի նիստին: Նախարարների հանդիպման օրակարգում էին Հաւաքական անվտանգութեան պայմանագրի ստորագրման քսանամեակին եւ ՀԱՊԿ տասնամեակին նուիրուած Հաւաքական անվտանգութեան խորհրդի` մայիսի 15-ին կայանալիք յոբելեանական նստաշրջանին ներկայացուելիք հարցերը: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հապկ արտգործնախարարներն անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերեալ կազմակերպութեան մասնակից պետութիւնների դիրքորոշումների համադրմանն առնչուող հարցերի:
  -   Քաղաքական