Հաստատուել են մագիստրատուրայի եւ բակալաւրիատի տեղերը


Հաստատուել են մագիստրատուրայի եւ բակալաւրիատի տեղերը

  • 15-05-2012 12:53:33   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

"Կրթութեան մասին" ՀՀ օրէնքի 28-րդ յօդուածի 6-րդ մասի եւ "Բարձրագոյն եւ հետբուհական մասնագիտական կրթութեան մասին" հհ օրէնքի 5-րդ յօդուածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան` կառավարութեան որոշմամբ հաստատուել են ՀՀ պետական բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների` 2012/2013 ուսումնական տարուայ` պետութեան կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիւ փոխհատուցմամբ (անվճար) առկայ ուսուցմամբ մագիստրոսի եւ բակալաւրի կրթական ծրագրով ընդունելութեան տեղերը: ըստ այդմ հհ բարձրագոյն ուսումնական հաստատութիւններն պետութեան կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիւ փոխհատուցմամբ պարտադիր զինուորական ծառայութիւնից տարկէտման իրաւունքով `անվճար յատկացուել է 2130, եւ վճարովի 19000 տեղ: Հաստատուել են նաեւ մագիստրոսական անվճար տեղերը. պետութեան կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիւ փոխհատուցմամբ` անվճար 1692 մագիստրոսական տեղ, այդ թւում 1265-ը առանց տարկէտման իրաւունքի, որից 99-ը բանակից զօրացրուածների համար: Տարկէտման իրաւունքով յատկացուել է 427 մագիստրաոսի տեղ: Պետական պատուերի տեղեր են տրուել նաեւ ԼՂՀ, ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանութեան, ՀՀ կառավարման ակադեմիային:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ