Ազգային ժողովի պատուիրակութիւնը մեկնել է Սանկտ Պետերբուրգ


Ազգային ժողովի պատուիրակութիւնը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

  • 15-05-2012 13:26:08   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի պատուիրակութիւնը մայիսի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում կը մասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, ինչպէս նաեւ ՄԽՎ Խորհրդի, երեք մշտական յանձնաժողովների նիստերին: Հայկական պատուիրակութիւնը գլխաւորում է ԱԺ փոխնախագահ Սամուէլ Բալասանեանը, կազմում են պատգամաւորներ Արտակ Դաւթեանը եւ Հրայր Կարապետեանը: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, ՀՀ խորհրդարանական պատուիրակութիւնը կը մասնակցի նաեւ ՀԱՊԿ Խվ-ի Խորհրդի եւ լիագումար նիստերին, ինչպէս նաեւ Եւրասիական տնտեսական ընկերակցութեան Միջխորհրդարանական վեհաժողովի ու Նեւայի միջազգային բնապահպանական կոնգրէսի լիագումար նիստերին:
  -   Քաղաքական