Orange-ը ներկայացնում է HTC One սերիայի մոդելները


Orange-ը ներկայացնում է HTC One սերիայի մոդելները

  • 15-05-2012 13:45:58   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Orange-ը առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է HTC One սերիայի մոդելները: Օրանժ Արմէնիան, հանդիսանալով HTC ընկերութեան պաշտօնական ներկայացուցիչը Հայաստանում, հայաստանեան սպառողներին այսօրուանից ներկայացնում է HTC ընկերութեան վերջերս թողարկած HTC One սերիայի մոդելները` HTC One X, HTC One S եւ HTC One V` եւս մէկ անգամ առաջինը հայկական շուկայում ներկայացնելով հեռահաղորդակցութեան ամենավերջին նորարարութիւնները: HTC One սերիան միաւորում է Android 4.0 (ICS) օպերացիոն համակարգը HTC Sense™ 4-ի հետ: Բոլոր երեք մոդելներն էլ ունեն ֆանտաստիկ հնարաւորութիւններ` սկսած հրաշալի դիզայնից եւ վերջացրած Beats Audio-ով, որը թոյլ է տալիս երաժշտութիւնը լսել այնպէս, ինչպէս պրոֆէսիոնալ DJ-ը` իր ականջակալներում` խորը, իրական, բոլոր նրբութիւններով: HTC One սերիան առաջարկում է նաեւ Video Pic-ը, որի շնորհիւ օգտագործողն այլեւս պարտաւոր չէ ընտրել տեսագրութեան եւ լուսանկարի ռեժիմների միջեւ, քանի որ կարող է դրանք անել միաժամանակ: Հզօր սարք փնտրողների համար սերիայից լաւագոյնը HTC One X մոդելն է իր 1.5 Գհց հզօրութեամբ չորսմիջուկանի պրոցեսորով եւ 720 պիքսելանոց HD էկրանով: դիզայնն արժեւորողների ընտրութիւնը թերեւս կը կանգնի մինչ օրս արտադրուած ամենանուրբ HTC-ի` HTC One S-ի վրայ, որն ունի գերխիտ մակերես, ինչը վերջինիս հաղորդում է պողպատից աւելի մեծ դիմացկունութիւն: Ի վերջոյ նրանց համար, ովքեր նոր հնարաւորութիւններ են փնտրում մատչելի գնով, ընկերութիւնը նախատեսել է HTC One V մոդելը, որն այս սերիայի ամենաթեթեւ` ընդամէնը 115գ ծանրութեամբ սմարթֆոնն է, ունի 3,7 դիւյմ անկիւնագծով էկրան, սակայն զինուած է նոյն ֆանտաստիկ Beats Audio եւ Video Pic հնարաւորութիւններով, ինչ սերիայի միւս երկու սմարթֆոնները: HTC One սերիայի հեռախօսները հասանելի են Orange-ի 30 խանութներում: Դրանք կարելի է ձեռք բերել Orange-ի վաճառքի կէտերում ամսական բաժանորդագրութեամբ, HTC One X մոդելը` սկսած 170,000 դրամից, HTC One S մոդելը` սկսած 140,000 դրամից, իսկ HTC One V մոդելը` սկսած 25,000 դրամից: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաեւ առանց բաժանորդագրութեան հետեւեալ գներով. HTC One X` 350,000 դրամ, HTC One S` 299,000 դրամ եւ HTC One V` 170,000 դրամ: Յաւելեալ տեղեկութիւնների համար` Լիլիթ Մարտիրոսեան Հանրային կապերի պատասխանատու հեռ. 095 988 608 էլ. հասցէ` lilit.martirosyan@orange-ftgroup.am web` www.orangearmenia.am Facebook` www.facebook.com/orangearmenia.ftgroup
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ