Նահ Եօուն Մի.«Կարծում եմ ժամանակին ողջ մարդկութեան կողմից կը ճանաչուի նաեւ Հայոց ցեղասպանութիւնը»


Նահ Եօուն Մի.«Կարծում եմ ժամանակին ողջ մարդկութեան կողմից կը ճանաչուի նաեւ Հայոց ցեղասպանութիւնը»

  • 15-05-2012 15:51:33   |   |  Քաղաքական

Եռօյայ այցով Հայաստանում գտնուող Կ'որէայի Հանրապետութեան խորհրդարանի փոխնախագահ Հոն Ջաէ Հեօնի գլխաւորած պատուիրակութիւնը մայիսի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցութեամբ, այցելեց Ծիծեռնակաբերդ: Պատուիրակութեան անդամները ծաղիկներ դրեցին 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան յիշատակը յաւէրժացնող յուշակոթողին, լռութեամբ յարգեցին մէկ ու կէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը: Կ'որէայի Հանրապետութեան խորհրդարանական պատուիրակութեան անդամները եղան Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում, ծանօթացան Հայոց Մեծ եղեռնը հաւաստող վաւերագրերին ու փաստաթղթերին: Մեծ հետաքրքրութեամբ դիտեցին ցուցանմուշները: Հոն Ջաէ Հեօն «Պատուոյ հիւրերի» յուշամատեանում գրառեց. «Ծանր զգացողութիւն ունեցայ տեսնելով եւ լսելով 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ողբերգութեան մասին: Յուսով եմ, որ նման ողբերգութիւններ երբեւէ չեն կրկնուի»: Պատուիրակութեան ղեկավարը պատասխանելով լրագրողների հարցերին` նշեց. «Հայաստանը եւ Կ'որէան ունեն բազմադարեայ պատմութիւն: Երկու ժողովուրդներն էլ բազում դժուարութիւններ են տարել, անցել փորձութիւնների միջով: Այժմ երկու երկրներն էլ բռնել են զարգացման եւ ժողովրդավարութեան ուղին: Կորէայում Հայոց ցեղասպանութեան մասին քչերը գիտեն: Ներկայում տարւում են աշխատանքներ` Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ամբողջական տեղեկատուութիւն ներկայացնելու ուղղութեամբ: Մեր խորհրդարանի պատգամաւոր Նահ Եօուն Մին գիրք է գրել, որի առաջին մասում մանրամասն ներկայացուած է Հայոց ցեղասպանութիւնը»: Նահ Եօուն Մինը լրագրողներին ներկայացնելով իր գիրքն ասաց, որ գրելու պատճառը եղել է այն մտահոգութիւնը, թէ ինչպէս է նման ողբերգութիւն պատահել 20-րդ դարի առաջին կէսին: «Հրէաների հոլոքոստը ճանաչուել է, կարծում եմ ժամանակին ողջ մարդկութեան կողմից կը ճանաչուի նաեւ Հայոց ցեղասպանութիւնը: Իւրաքանչիւր տարի ապրիլի 24-ին Ֆեյսբուքում ես նշում եմ, որ Հայոց ցեղասպանութեան օրն է»: Ինչպէս յայտնում են ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, պատգամաւոր Նահ Եօուն Մին նոյնպէս գրառում կատարեց «պատուոյ հիւրերիէ յուշամատեանում. «Ցանկանում եմ, որ երբեք չմարող կրակի նման համայն հայութիւնը միասին ապրի: Նման ողբերգութիւնները երբեք չպէտք է կրկնուեն, իսկ ոճրագործութեան կազմակերպիչները պէտք է պատասխանատուութիւն կրեն»:
  -   Քաղաքական