ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Ա. Ֆիդանեանը մասնակցել է Ինտերպոլի Եւրոպական տարածաշրջանային 41-րդ կոնֆերանսի աշխատանքներին


ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Ա. Ֆիդանեանը մասնակցել է Ինտերպոլի Եւրոպական տարածաշրջանային 41-րդ կոնֆերանսի աշխատանքներին

  • 15-05-2012 16:22:49   |   |  Քաղաքական
2012 թ. մայիսի 8-ից 10-ը Թել Աւիւում (Իսրայէլի Պետութիւն) կայացել է Ինտերպոլի Եւրոպական տարածաշրջանային 41-րդ կոնֆերանսը, որին մասնակցում էին Եւրոպական տարածաշրջանի 49 անդամ երկրների ոստիկանութեան եւ իրաւապահ մարմինների ու 13 միջազգային կազմա-կերպութիւնների 129 պատուիրակներ: Ինչպէս տեղեկացնում է ՀՀ-ում Ինտերպոլի Ակբ-ն, որպէս դիտորդ մասնակցում էին Եւրամիութեան անդամ երկրների արտաքին սահմանների օպերատիւ համագործակցութեան ղեկավարման եւրոպական գործակալութեան, Եւրոպոլի, Մաքսատների միջազգային կազմակերպութեան, Ոստիկանութեան եւրոպական քոլեջի, Բալթեան տարածաշրջանում կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի աշխատանքային խմբի, Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան, Արտաքին գործունէութեան համար եւրոպական ծառայութեան եւ այլ կազմակերպութիւնների ներկայացուցիչները: Ինտերպոլի եւրոպական տարածաշրջանային կոնֆերանսի աշխատանքները ղեկավարում էր Գործադիր կոմիտէի եւրոպայի փոխնախագահ Միրեյ Բալեստրազին, ինչպէս եւ Ինտերպոլի Գլխաւոր քարտուղար Ռոնալդ Նոբլը, կազմակերպութեան նախագահ Կու Բուն Հույը: Նիստերի գործնական կազմակերպումը ապահովում էին եւրոպական ենթավարչութեան անդամները` Գլխաւոր քարտուղարութեան 34 աշխատակիցների անմիջական մասնակցութեամբ: հհ պատուիրակութիւնը ներկայացնում էր Հհ-ում Ինտերպոլի Ակբ-ի պետ, ոստիկանութեան փոխգնդապետ այ. Ֆիդանեանը: Եւրոպական տարածաշրջանային կոնֆերանսը կազմակերպութեան կարեւորագոյն միջոցառումն է Գլխաւոր ասամբլէայից յետոյ, իսկ 41-րդ կոնֆերանսի առանձնայատկութիւնն այն էր, որ այն նպատակաուղղուած էր ինովացիաների կիրառմանը` հիմնուած արդէն իսկ ձեռք բերուած փորձի վրայ ապագայում յանցաւորութեան ոլորտում հնարաւոր սպառնալիքների բացայայտման եւ դրանց դիմակայելու համար: Կոնֆերանսի աշխատանքները նուիրուած էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք ներկայացնող յանցաւորութեան տարբեր ոլորտների, մասնաւորապէս, կիբերհանցաւորութեան, ապօրինի միգրացիայի եւ մարդկանց թրաֆիքինգի, կազմակերպուած յանցաւորութեան, ահաբեկչութան, թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան, փողերի լուացման եւ յանցաւորութեան ազգային եւ միջազգային մակարդակով դրսեւորման այլ վտանգաւոր ձեւերի դէմ պայքարի ակտիւացման անհրաժեշտութեանը: Բացման խօսքով ելոյթ է ունեցել ինտերպոլի նախագահ Կու Բուն Հույը` նշելով, որ եւրոպական ուսումնասիրութիւնները եւ փորձը Ինտերպոլի անդամ երկրներին հնարաւորութիւն են տուել տեղեկացուած լինելու յանցաւորութեան դէմ պայքարում վերջին միտումներից եւ նորարարութիւններից, յատկապէս` կիբերհանցաւորութեան դէմ պայքարում: Իսրայէլի ոստիկանութեան գլխաւոր տնօրէն Դանինոն իր խօսքում նշել է, որ Ինտերպոլը աշխարհի տարբեր երկրների ոստիկանական մարմիններին տրամադրում է համագործակցութիւն միասնական համակարգ, եւ բոլոր ոստիկաննները իրենց գործի նուիրեալներ են: Բացման արարողութիւնից եւ բարձրաստիճան պաշտօնեաների ելոյթից յետոյ կոնֆերանսի մասնակիցները հաստատել են օրակարգը, որտեղ ընդգրկուած էին քննարկման համար ռազմավարական, օպերատիւ եւ ղեկավարման բնագաւառների մի շարք կարեւորագոյն հարցեր, մասնաւորայ պէս` - 40-րդ կոնֆերանսին ընդունուած յանձնարարականների կատարման ընթացքը, - Կիբերհանցաւորութեան դէմ պայքարի եւրոպական կենտրոնի ներկայացում, - Ինտերպոլ-եւրոպոլ համագործակցութեան զարգացումները, - Պայքար ինտերնետի միջոցով երեխաների սեռական շահագործման դէմ, - Տեղեկատուութեան փոխանակման օպտիմալացում, - Իրաւապահ մարմինների միջազգային կոորդինացման խմբեր, - Տեղեկատուութեան փոխանակման եւրոպական մոդել, - Անդամ երկրների փորձը ահաբեկչութեան դէմ պայքարում, - Քննարկումներ նաւերի վրայ զինուած յարձակումների եւ ծովահէնութեան վերաբերեալ, - Եւրոպայում ոստիկանական տեղեկատուութեան փոխանակման բարելաւումը, - Եւրոպայում Ինտերպոլի ծառայութիւնների ընդլայնումը, - Ոստիկանական տեղեկատուութեան փոխանակման ապահովումը սահմանային կէտերում, - Երեխաների նկատմամբ սեռական բնոյթի յանցագործութիւնների դէմ ուղղուած պայքարի ուժեղացում եւ այլն: Օրակարգի հարցերի շուրջ ներկայացուել են զեկոյցնէր եւ դրանց շուրջ ծաւալուել են քննարկումներ: Ներկայումս Ինտերպոլը անդամ երկրների ոստիկանութիւններին տրամադրում է ծառայութիւնների լայն հնարաւորութիւններ` օգտուելու Գլխաւոր քարտուղարութեան տուեալների պահոցներից օպերատիւ վերլուծութեան, ինչպէս եւ ոստիկանական ու իրաւապահ միւս մարմինների համար հետաքրքրութիւն ներկայացնող այլ տեղեկատուութիւնից: Յատկապէս կարեւոր է անդրազգային յանցաւորութեան դէմ պայքարի համար Ինտերպոլի տուեալների պահոցների կիրառումը եւ ազգային ոստիկանական ծառայութիւններին Ինտերպոլի համաշխարհային հեռահաղորդակցման I-24/7 համակարգ մուտք տրամադրելու հնարաւորութիւնը: Կազմակերպութեան եւրոպական կոմիտէում ռոտացիայի կարգով ժամկէտը լրացած պատուիրակների թափուր տեղերը լրացնելու համար Եւրոպական տարածաշրջանային 41-րդ կոնֆերանսի կողմից ընտրուել են էստոնիայի եւ Հունգարիայի ներկայացուցիչները: Կոնֆերանսի ընթացքում քննարկումների արդիւնքում հաւանութեան են արժանացել եւ ընդունուել հետեւեալ առաջարկութիւնները` - Ակբ-ների կողմից Ինտերպոլի տուեալների պահոցներին ամենօրեայ աջակցութիւն I-24/7 համակարգի միջոցով, - Միջազգային համագործակցութեան բարելաւում ահաբեկչութեան դէմ պայքարում, - Ոստիկանական միջազգային օպերացիաներին օժանդակելու նպատակով Ինտերպոլի հնարաւորութիւնների օգտագործում կիբերհանցաւորութեան դէմ պայքարում, - Սահմանել կապը անդրազգային կազմակերպուած յանցաւորութեան եւ անօրինական եկամուտների շրջանառութեան միջեւ, - Ինտերպոլի տուեալների պահոցների պաշտպանուածութեան կանոններ:Կոնֆերանսի փակմանը Իսրայէլի ոստիկանութեան գլխաւոր տնօրէն Դանինոն մէկ անգամ եւս ընդգծեց անդրազգային յանցաւորութեան դէմ պայքարելու նպատակով ոստիկանական ծառայութիւնների միջեւ արդիւնաւէտ շփումների, հաղորդակցման եւ համագործակցութեան կարեւորութիւնը: ՀՀ պատուիրակը գործնական հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել ինտերպոլի Գլխաւոր քարտուղար Նոբլի, Գործադիր կոմիտէի եւրոպայի փոխնախագահ Բալեստրազիի, Գլխաւոր քարտուղարութեան, ԱՊՀ երկրների, Իսրայէլի, Շուէդիայի, Աւստրիայի,Թուրքիայի եւ այլ անդամ երկրների Ինտերպոլի Ակբ-ների եւ ոստիկանական ծառայութիւնների ներկայացուցիչների հետ: 2012 թ. Եւրոպական տարածաշրջանային 42-րդ կոնֆերանսը կ'անցկացուի Հունգարիայի Հանրապետութիւնում:
  -   Քաղաքական