ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանն ընդունել է Ռումինիայի Սենատի անդամ, Ռումինիայի հայերի միութեան նախագահ Վարուժան Ոսկանյանին<br />


ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանն ընդունել է Ռումինիայի Սենատի անդամ, Ռումինիայի հայերի միութեան նախագահ Վարուժան Ոսկանյանին

  • 28-06-2010 16:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով յունիսի 28-ին Ռումինիայի Սենատի անդամ, Սենատի ֆինանսների եւ էկոնոմիկայի մշտական յանձնաժողովի նախագահ, Ռումինիայի հայերի միութեան նախագահ Վարուժան Ոսկանյանին, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը բարձր է գնահատել նրա դերն ու ներուժը հայ-ռումինական յարաբերութիւնների զարգացման գործում: Նշելով, որ երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամաւորական բարեկամութեան խմբեր, նա անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիւացումն ու փոխայցելությունները: Հ.Աբրահամեանը կարեւորել է նաեւ համագործակցութիւնը միջազգային կառոյցներում: Վ.Ոսկանեանը ներկայացրել է Ռումինիայի Սենատի ու խորհրդարանի կառուցուածքը, նրանց գործունէութիւնը: Խօսելով Ռումինիայի հայ համայնքի մասին, նա տեղեկացրել է, որ ռումինահայերը շատ հարգուած են, իսկ համայնքը բաւականին ազդեցիկ է: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցին, հայ-թուրքական յարաբերութիւններին, Հայաստանի տնտեսութեան վրայ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցութեանը:
  -   Քաղաքական