Մայրաքաղաքում լայնածաւալ աշխատանքներ են ընթանում ջրամատակարարման բարելաւման նպատակով


Մայրաքաղաքում լայնածաւալ աշխատանքներ են ընթանում ջրամատակարարման բարելաւման նպատակով

  • 15-05-2012 16:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի եւ Սեւանի փողոցներով ձգուող ջրագծերը, որոնք ջուր են ստանում, համապատասխանաբար, «Մսի կ'ոմբինատ» ՕԿՋ-ից եւ Գառնի-Երեւան ջրատարից, տարիներ առաջ միացուած են եղել` մի տարածքից միւսը ջուր տեղափոխելու համար: Այնուհետեւ, ճիշտ է, այդ անհրաժեշտութիւնը վերացել է, որի պատճառով եւ փորձ է արուել նշուած միացումը ապամոնտաժել, սակայն ինչ-ինչ պատճառներով աշխատանքներն իրականացուել են մասամբ եւ խողովակները շարունակել են գործել հաղորդակից անօթների սկզբունքով: Ներկայումս, երբ մայրաքաղաքում լայնածաւալ աշխատանքներ են ընթանում ջրամատակարարման բարելաւման նպատակով, տուեալ խնդրի լուծումը, ըստ ընկերութեան «Արեւելք» շահագործման տնօրինութեան «Կենտրոն» տեղամասի գլխաւոր ճարտարագէտ Արթուր Զակէոսեանի, հրատապ է դարձել: Գլինկայի փողոցը, ներառեալ յարակից տարածքները ընդգրկուած է շուրջօրեայ ջրամատակարարման գօտում, իսկ Սեւանի փողոցն ու մերձակայքը ժամանակացոյցով է սնուցւում: Բնականաբար, ջրի անկառավարելի արտահոսքը դէպի Սեւանի փողոց բացասաբար է անդրադառնում Գլինկայի փողոցի ջրամատակարարման վրայ: Իր հերթին, Սեւանի փողոցում վերանորոգման աշխատանքներին խոչնդոտում է ջրի չդադարող ներհոսը Գլինկայի փողոցից: Ներկայումս ընթացող աշխատանքների շհորհիւ կլուծուէն նշուած խնդիրները եւ կը բարելաւուի հետեւեալ տարածքների ջրամատակարարումը. Ս.Զօրավար, Սեւան փողոցնէր, Գ.Նժդեհի 33, 35 44, Արշակունեաց 39, 41, 43, 45, 47, 49 հասցէներ, Տիգրան Մեծ 40-76 հասցէներ ու նրբանցք, Բուռնազեան, Միչուրին, Բելինսկի, Սոււորով փողոցնէր, Աճեմեան, Գլինկայ փողոցնէր ու նրբանցքներ, Արցախի 1-13 հասցէներ եւ յարակից տարածքներ: Հաղորդակցութեան բաժին
  -   Տնտեսութիւն