Մարսելի հայ համայնքի հրաւէրով Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը մեկնել է Ֆրանսիա<br />


Մարսելի հայ համայնքի հրաւէրով Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը մեկնել է Ֆրանսիա

  • 25-06-2010 21:38:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարսելի հայ համայնքի հրաւէրով յունիսի 25-ին Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը մեկնել է Ֆրանսիա: Հ.Յակոբեանը կայցելի Հայ-ֆրանսիական առեւտրա-արդիւնաբերական պալատ, կմասնակցի ՀԲԸՄ-ի կազմակերպած «Հայաստանի գոյներ» ցուցահանդէսի, այնուհետեւ` Մարսելի շրջակայքում գտնուող Բուկ Բել Էր քաղաքում` Հրանտ Դինքի հրապարակի բացմանը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, նախատեսւում է նաեւ նախարարի հանդիպումը «Ակցիա առողջութիւն Հայաստան-Ֆրանսիա» (ASAF) կազմակերպութեան ղեկավար Աւետիս Մատիկյանի հետ: Կքննարկուեն 2011թ.-ին նախատեսւող սրտաբանների համահայկական համաժողովի կազմակերպման հետ կապուած եւ այլ հարցեր:
  -   Քաղաքական