Հեղինակային մանկավարժութեան հեղինակների ամենամեայ ստեղծագործական հաւաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
16-05-2012 15:56:35 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
2012թ. մայիսի 17-20-ը ՀՀ ԿԳՆ պատուերով Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպւում է հեղինակային մանկավարժութեան հեղինակների ամենամեայ մայիսեան հաւաքը: Այն արդէն 7-րդն է. առաջին հաւաքը կրթահամալիրում տեղի է ունեցել 2006թ.:
Հաւաքը ներկայացնում է կրթահամալիրում իրականացուող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատուէր. Մեդիահանրակրթութիւն»հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի կազմակերպումը: Այն ծրագրի արդիւնքների հրապարակման, ուսումնական կարողութիւնների-հմտութիւնների դրսեւորման ստուգատես է:
Հաւաքին մասնակցում են «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատուէր. Մեդիակրթութիւն» կրթական ծրագրերի հեղինակներն ու շահառուները` դաստիարակներ, ուսուցիչներ, մասնագէտներ, սովորողներ, ծնողներ, կրթական ոլորտի ղեկավարներ, կրթական ծրագրերով հետաքրքրուողներ, համակիրներ, լրագրողներ: հաւաքը 3 օրերի ծրագրով կազմակերպում է պարապմունքներ, ակումբներ, հաշուետուութիւններ, ուսուցիչների անընդհատ կրթութեան սեմինարներ:Օրերն օպերատիւ եւ հանգամանալից լուսաբանւում է mskh.am-ում, որտեղ եւ կազմակերպւում են օրուայ եւ հաւաքի ամփոփման աշխատանքները` որպէս առցանց քննարկում: Հաւաքի նիւթերը հրապարակւում են «Դպիր» էլեկտրօնային մանկավարժական ամսագրի յատուկ համարներում: