Բակոյ Սահակեանը մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտէզի շէնքի հիմնարկեքի արարողութեանը
16-05-2012 16:35:16 | | Տնտեսութիւն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մայիսի 16-ին մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտէզի շէնքի հիմնարկեքի արարողութեանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է մայրաքաղաքում ժամանակակից պայմաններին համապատասխանող նախադպրոցական հաստատութեան կառուցումը` այն համարելով լաւ հիմք մատաղ սերնդի զարգացման, դաստիարակութեան եւ ժամանցի պատշաճ կազմակերպման համար:
Բակոյ Սահակեանը երախտագիտութիւն է յայտնել բարերար Սեյրան Կարապետեանին` այս սոցիալական օբյեկտի շինարարութեան ֆինանսաւորման համար:
Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից: