Բակոյ Սահակեանը մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտէզի շէնքի հիմնարկեքի արարողութեանը


Բակոյ Սահակեանը մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտէզի շէնքի հիմնարկեքի արարողութեանը

  • 16-05-2012 16:35:16   |   |  Տնտեսութիւն

Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մայիսի 16-ին մասնակցել է Ստեփանակերտում նոր մանկապարտէզի շէնքի հիմնարկեքի արարողութեանը: Երկրի ղեկավարը կարեւորել է մայրաքաղաքում ժամանակակից պայմաններին համապատասխանող նախադպրոցական հաստատութեան կառուցումը` այն համարելով լաւ հիմք մատաղ սերնդի զարգացման, դաստիարակութեան եւ ժամանցի պատշաճ կազմակերպման համար: Բակոյ Սահակեանը երախտագիտութիւն է յայտնել բարերար Սեյրան Կարապետեանին` այս սոցիալական օբյեկտի շինարարութեան ֆինանսաւորման համար: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Տնտեսութիւն