Սեւադայ Յովհաննիսեանը վերընտրուեց ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանութեան ինստիտուտի տնօրէնի պաշտօնում


Սեւադայ Յովհաննիսեանը վերընտրուեց ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանութեան ինստիտուտի տնօրէնի պաշտօնում

  • 16-05-2012 16:38:49   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ ԳԱԱ տեղեկատուական-վերլուծական կենտրոնից տեղեկացնում են, որ մայիսի 16-ին` հհ ԳԱԱ նախագահութեան նիստում ֆիզ-մաթ. Գիտքութիւնների դոկտոր, պրոֆէսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սեւադայ Յովհաննիսեանը միաձայն վերընտրուեց ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանութեան ինստիտուտի տնօրէնի պաշտօնում: Սեւադայ Յովհաննիսեանի հետազօտութիւնների բնագաւառն է մաթեմատիկական երկրաֆիզիկան, երկրակեղեւի խտութեան մոդելի կառուցումը, երկրաֆիզիկայի եռաչափ խնդիրների լուծման տեսութիւնը եւ մեթոդիկան: Նա 143 գիտական աշխատութիւնների հեղինակ է, այդ թւում` մէկ մենագրութեան եւ երկու ուսումնական ձեռնարկի:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ