Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից յայտնում են, որ մայիսի 17-ից 21-ը Մոսկուայում անցկացուելիք 2012թ. Եւրոպայի սամբոյի տղամարդկանց եւ կանանց առաջնութեանը մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք կը մեկնեն հայ ուժեղագոյն սամբիստները: Ստորեւ ներկայացնում ենք մեր հաւաքականների մարզիկներին:
Մարզական սամբօ /տղամարդիկ/
1. Կիրակոսեան Տիգրան 52 կգ քաշային կարգ
2. Վարդանեան Վահան 57 կգ ք/կ
3. Վարդանեան Արթուր 62 կգ ք/կ
4. Միրզոյեան Մարտին 68 կգ ք/կ
5. Նաղդալեան Անդրանիկ 74 կգ ք/կ
6. Դանիէլեան Աշոտ 82 կգ ք/կ
7. Ջանոյեան Կարէն 90 կգ ք/կ
8. Առաքէլեան Յակոբ 100 կգ ք/կ
Մարզական սամբօ /կանայք/
1. Սարգսեան Ռուզաննա 48 կգ ք/կ
2. Բալասանեան Սօսէ 52 կգ ք/կ
3. Խաչատրեան Գայիանէ 60 կգ ք/կ
Մարտական սամբօ /տղամարդիկ/
1. Մխիթարեան Մխիթար 52 կգ ք/կ
2. Միրաբեան Յարութիւն 57 կգ ք/կ
3. Վարդանեան Վաչիկ 68 կգ ք/կ
4. Նաղդալեան Անդրանիկ 74 կգ ք/կ
5. Նասիբեան Մաւրիկ 82 կգ ք/կ
6. Ծատինեան Արտակ 100 կգ ք/կ
Մոսկուա կը մեկնեն նաեւ մարզիչներ Վովիկ Խօջայեանն ու Էռնեստ Միրզոյեանը, մրցավար էդուարդ Ասլանեանը: Պատուիրակութիւնը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետեանը: