Երկաթուղային գծերի յարակից տարածքների սանիտարահիգիենիկ վիճակը կարեւոր է գնացքների անվտանգութեան համար
16-05-2012 16:59:24 | Հայաստան | Տնտեսութիւն
ՀԿԵ-ի եւ Շէնգաւիթ վարչական շրջանի ներկայացուցիչները ծանօթացան Նորագաւիթ-մասիս վազուրդու սանիտարահիգիենիկ վիճակին
«Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութեան գլխաւոր ինժեներ Սերգեյ Յարութիւնեանը եւ Երեւանի Շէնգաւիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ֆրունզ Բասենցեանը մայիսի 16-ին ծանօթացել են նշուած շրջանում գտնուող երկաթուղային գծերի յարակից տարածքների սանիտարահիգիենիկ վիճակին: Ս.Յարութիւնեանը եւ Ֆ.Բասենցեանը` ՀԿԷ ՓԲԸ Ուղեւորափոխադրումների տնօրինութեան պետ Գագիկ Մովսիսեանի հետ միասին էլեկտրագնացքով Երեւանից ուղեւորուեցին Մասիս եւ ճանապարհին ծանօթացան Նորագաւիթ-մասիս վազուրդու խնդիրների հետ:
Սերգեյ Յարութիւնեանը Շէնգաւիթի ներկայացուցչի ուշադրութիւնը հրաւիրեց այն փաստին, որ գծերին հարող տարածքը շրջանի բնակիչներն օգտագործում են որպէս աղբանոց կենցաղային թափօնների համար: Իսկ աղբի աւելացող կոյտերը ոչ միայն չեն գեղեցկացնում քաղաքի արտաքին տեսքը, այլ նաեւ վտանգ են ներկայացնում Շէնգաւիթ շրջանի էկոլոգիայի համար: Ինչպէս նշեց ՀԿԷ գլխաւոր ինժեները, չնայած այս աղբանոցները գտնւում են երկաթուղու գօտիից դուրս, նրանք ուղղակիօրէն սպառնում են գնացքների անվտանգութեանը:
Երկաթուղու եւ Շէնգաւիթ վարչական շրջանի ներկայացուցիչները քննարկեցին նաեւ երկաթուղային գծերին մօտ գտնուող տների բնակիչների կողմից անթոյլատրելի վայրերում հատման դէպքերը:
Կողմերն արձանագրեցին թափօններից մաքրման եւ գծերի չթոյլատրուած հատման հարցերի լրացուցիչ քննարկման անհրաժեշտութիւնը: