Պաշտպանի առաջարկը Ոստիկանապետին


Պաշտպանի առաջարկը Ոստիկանապետին

  • 16-05-2012 17:11:46   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով «Հաւաքների ազատութեան մասին» ՀՀ օրէնքի ներկայիս կարգաւորումները, այդուհանդերձ դեռեւս մտահոգիչ են օրէնսդրութեան կիրառման հետ կապուած մի շարք խնդիրներ: Մաշտոցի պուրակում անցկացուած հաւաքների ընթացքում ծագած խնդիրները, Կենտրոնական ընտրական յանձնաժողովի դիմաց հացադուլ յայտարարած Ա. Վարդանեանի գանգատները վկայում են, որ հաւաքների անցկացման ընթացքում դեռեւս յստակեցման կարիք ունեն Ոստիկանութեան աշխատակիցների եւ հաւաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրաւունքներն ու պարտականութիւնները: Այսօր ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանը հաւաքների ազատութեան իրաւունքի իրացման վերաբերեալ գրութիւն է ուղարկել ՀՀ ԿԱՅ ոստիկանութեան պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարեանին` ներկայացնելով վիճահարոյց խնդիրների վերաբերեալ իր իրաւական դիրքորոշումները: Նպատակ ունենալով համապատասխան օրէնսդրութեան կիրառումը կանխատեսելի դարձնել հաւաքների կազմակերպիչների եւ մասնակիցների համար` Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկել է աշխատանքային կարգով քննարկել բոլոր վիճահարոյց հարցերը, ինչպէս նաեւ համատեղ մշակել ու հրապարակել յստակ չափորոշիչներ, որոնք կը ստեղծեն իրական հնարաւորութիւն` ապագայ հաւաքների ժամանակ խուսափելու անցանկալի միջադէպերից եւ մարդկանց իրաւունքների խախտումներից: Պաշտպանի աշխատակազմ հեռախօս լրագրողների համար (091) 00 88 12
  -   Մարդու իրաւունքներ