Հայաստանի դեսպան Ռուբէն Կարապետեանը հանդիպում է ունեցել<br /> Իտալիայի խորհրդարանի պատգամաւորների պալատի նախագահի հետ<br />


Հայաստանի դեսպան Ռուբէն Կարապետեանը հանդիպում է ունեցել
Իտալիայի խորհրդարանի պատգամաւորների պալատի նախագահի հետ

  • 23-06-2010 18:02:00   |   |  Քաղաքական
ՀՌՈՄ, 23 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբէն Կարապետեանը ապրիլի 22-ին հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի պատգամաւորների պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի (Gianfranco Fini) հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում քննարկուել են երկկողմ յարաբերութիւնների խորացման, խորհրդարանական դիւանագիտութեան ակտիւացման, հայ-իտալական առնչութիւնների հարուստ պատմութեան հանրայնացման հետ կապուած մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է համագործակցութեան մակարդակի բարձրացումը ներդրումային եւ մշակոյթային խոշոր ծրագրերի, ինչպէս նաեւ փոխայցելությունների իրականացմամբ: Ռ.Կարապետեանը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի ներկայիս իրավիճակը` մանրամասն անդրադարձ կատարելով ադրբեջանական վերջին յարձակմանը: Ջ.Ֆինին իր հերթին նշել է Իտալիայի հաւասարակշիռ մօտեցումը հիմնախնդրի նկատմամբ` ընդգծելով «խորհրդային ծանր ժառանգութեան» փաստն ու հայկական կողմի խոհեմ եւ հետեւողական քաղաքականութիւնը արցախեան հիմնախնդրի կարգաւորման ուղղութեամբ: Նա բարձր է գնահատել հայկական դիւանագիտութիւնը, որին յաջողուել է Հայաստանի համար առաւել շահեկան դիրք եւ վստահելի գործընկերոջ համբաւ ապահովել միջազգային ասպարէզում:
  -   Քաղաքական