Լեռնային Ղարաբաղի հարցում Իլհամ Ալիեւի քաղաքականութիւնը
առաւելապէս պայմանաւորուած է ներքին գործօններով
23-06-2010 14:03:28 | Հայաստան | Յօդուածներ
Ես համաձայն եմ բազմիցս արտայայտուած այն տեսակետին, որ
Լեռնային Ղարաբաղի հարցում Իլհամ Ալիեւի քաղաքականութիւնը
առաւելապէս պայմանաւորուած է ներքին գործօններով: Իլհամը, ինչպէս
նրա հայրը, պատկանում է քաղաքական այն գործիչների թուին, որոնց
համար միակ սրբությունն իշխանութիւնն է` այդ կարգավիճակից
ածանցուող հսկայական գումարներ գրպանելու հնարաւորութեամբ:
Հետեւաբար, այդ տեսանկիւնից էլ պէտք է քննենք Արցախի ճակատում
Ալիեւի կողմից պատերազմ սանձազերծելու հնարաւորութիւնը:
Իւրաքանչիւր պատերազմ լուրջ եւ անկանխատեսելի հետեւանքներ է
պարունակում ցանկացած իշխանութեան համար: Իլհամ Ալիեւը, կարծում
եմ, չի մոռացել, որ Ադրբեջանում իշխանափոխությունները միշտ էլ տեղի
են ունեցել Արցախում կրած ռազմական պարտությունների պատճառով:
Արդեօ՞ք ներկայումս Ալիեւն ունի պատերազմում հայկական կողմին
ջախջախիչ պարտութեան մատնելու երաշխիք: Համոզուած եմ, որ ոչ:
Աւելին, հաւանականութիւնը, որ պատերազմի դէպքում Ադրբեջանը
տարածքային նոր կորուստներ կունենայ շատ աւելի մեծ է:
Փորձենք նաեւ հասկանալ` ի՞նչ գին է վճարելու Ադրբեջանը Արցախի
ճակատում ենթադրյալ յաղթանակի դէպքում: Եթէ մինչեւիսկ պատկերացնենք
անհնարինը` ասենք ադրբեջանական զինուժին յաջողուի ոչնչացնել
հայկական բանակը (անհնարին մի բան պաշտպանական դիրքերում գտնուող
բանակի դէպքում) եւ տեղահանել արցախաբնակ ողջ հայութեանը
(իրողութիւն է, որ այս պատերազմը ոչ միայն բանակների միջեւ է,
այլեւ ժողովուրդների), ի՞նչ վիճակում է յայտնուելու Ադրբեջանը: Ի
լրումն տասնեակ հազարաւոր նոր զոհերին, Ադրբեջանը յայտնուելու է
տնտեսական բացարձակ կործանման եզրին:
Ադրբեջանը որպէս պետութիւն այսօր գոյատեւում է զուտ նաւթի եւ
գազի արտահանման շնորհիւ: Դրանց գումարներով է, որ այսօր Ադրբեջանը
զինվում է եւ պարբերաբար հոխորտում է Արցախի եւ Հայաստանի դէմ:
Այսինքն, նավթահանքերը, նավթամուղերը, գազատարները եւ նման այլ
ենթակառույցները, ռազմական նշանակութեան օբյեկներ են, հետեւաբար
միանգամայն օրինական թիրախներ: Միթեշ պարզ չէ, որ պատերազմի առաջին
իսկ ժամերի ընթացքում դրանցից միայն ծխացող մետաղակույտեր կմնան:
Պէտք է նաեւ ընդգծել, որ Ադրբեջանը չի կարող ձեռնարկել
համարժէք քայլեր, քանի որ Հայաստանի տնտեսությունն իր բոլոր
թերություններով հանդերձ, անհամեմատ պակաս խոցելի է, քանի որ մենք
չունենք 2-3 օբյեկտ, որոնց ոչնչացումը կհանգեցնի արտահանութեան,
հետեւաբար բուն եկամուտի 90%-ի ոչնչացմանը:
Բացի այդ, Ալիեւը ոչ միայն սեփական ժողովրդի, այլեւ
արտասահմանեան այն բոլոր ընկերութիւնների առջեւ է
պատասխանատւութիւն կրում, որոնք հսկայական ներդրումներ են կատարել
վերոնշեալ ոլորտում եւ որոնցից շատերը դեռեւս յետ չեն բերել իրենց
ներդրած գումարները:
Ալիեւի ինչի՞ն է պէտք պատերազմը: Բաքուի էմիրն իր համար նստած
կթում է մի ողջ երկրի ընդերքը եւ նոյն այդ երկրի ժողովրդի մեծ
մասին, որն է այդ երկրի հսկայական հարստութեան իրաւական
սեփականատերը, պահում է յետին աղքատութեան մէջ: Մոլագար
հայատյացությունը Ալիեւին պէտք է գողացած իշխանութիւնը պահելու եւ
գողօնը պահպանելու համար: Քանի որ Ալիեւը գող է, որովհետեւ
իշխանութեան գողն էլ գող է, ապա նրա սիրտը միշտ էլ «դող» է:
Հետեւաբար, պատերազմը խիստ անհաւանական համարելով հանդերձ, լիովին
այն չեմ բացառում:
Լարուած իրավիճակում պատերազմները կարող են ծագել նաեւ
ինքնաբերաբար: Սակայն որպէս մտածուած քաղաքականութիւն, կարծում եմ,
որ Ալիեւը միայն մի դէպքում կգնա արկածախնդրութեան (ուրիշ բառով դա
հնարաւոր չէ կոչել)` երբ իր դիրքերն Ադրբեջանում այնքան թուլացած
լինեն, որ կասկածի տակ դրուի կեղծիքի եւ խաբեութեան ճանապարհով
հերթական անգամ իշխանութիւնը զավթելու հնարաւորութիւնը: Այսինքն,
Բաքուի էմիրությունում բոլոր քաղաքական զարգացումները պէտք է
դիտարկել Ալիեւների հարստութիւնը (այս բառի երկու իմաստով)
պահպանելու տեսանկիւնից:
Երբ պատերազմը Իլհամ Ալիեւի համար դառնայ իշխանութիւնը
պահելու միակ ճանապարհը, նա կգնա դրան: Սակայն քանի որ ներկայումս
Ադրբեջանում գրեթէ իսպառ բացակայում է որեւէ ընդդիմություն, ապա
չեմ կարծում, որ էմիրը որեւէ մէկից վտանգ է զգում: Այսօր Իլհամ
Ալիեւն ինքը շահագրգռուած չէ ադրբեջանական բանակի ո'չ յաղթանակով,
եւ ո'չ էլ պարտությամբ: Արեւելքում չեն ներում պարտուած էմիրներին,
միեւնոյն ժամանակ Արեւելքում ոչինչ այնքան վտանգաւոր չէ բռիակալի
համար, որքան յաղթանակ տեսած բանակի զինվորն ու զորավարը:
Արա Պապեան
«Մոդուս վիվենդի կենտրոն»-ի ղեկավար