Ամբողջացւում է կուտակային կենսաթոշակի ենթաօրէնսդրական դաշտը
17-05-2012 18:45:55 | Հայաստան | Տնտեսութիւն
Մայիսի 17-ի նիստում հհ կառավարութիւնը հաստատել է կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռէեստրը վարողի կողմից տարին մէկ անգամ անվճար մասնակցի կենսաթոշակային հաշւում արտացոլուած նախորդ օրացուցային տարուայ տուեալների մասին տեղեկատուութիւնը ներկայացնելու ձեւը, բովանդակութիւնը եւ կարգը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, սոյն իրաւական ակտի ընդունումը բխում է «Կուտակային կենսաթոշակների մասինէ» ՀՀ օրէնքի պահանջից եւ միտուած է պարտադիր եւ կամաւոր կուտակային բաղադրիչների աշխատելու համար անհրաժեշտ ենթաօրէնսդրական դաշտի ամբողջացմանը:
«Ընդերքի մասին» ՀՀ օրէնսգիրքը, որն ուժի մէջ է մտել 2012 թ. յունուարի 1-ից, սահմանում է ընդերքն օգտագործման տրամադրելու նոր պահանջներ: Այդ ոլորտի իրաւական դաշտի կարգաւորման նպատակով կառավարութիւնն ուժը կորցրած է ճանաչել ընդերքի օգտագործմանը վերաբերող իր նախկին վեց որոշումները եւ հաւանութիւն տուել ՀՀ Նախագահի` նոյն ոլորտին առնչուող նախկին որոշումներից մէկն ուժը կորցրած ճանաչելու հրամանագրի նախագծին:
ՀՀ կառավարութիւնը թոյլատրել է «Ընդերքաբան» ԲԲԸ-ին` սեփականութեան իրաւունքով իրեն պատկանող Տաւուշի մարզի Գետահովիտ գիւղում գտնուող երկրաբանական բազայի շէնք-շինութիւնները մասնակի հատուցմամբ օտարել ՀՀ ԿԱՅ ոստիկանութեանը` դրանով իսկ բարելաւելով ճանապարհային ոստիկանութեան տարածքային ստորաբաժանման շէնքային պայմանները: Գործադիրը «Երեւանի Ա. Գրիբոյեդովի անուան N41 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ին թոյլատրել է Մեասնիկեան պողոտայում գտնուող իր շէնքի տարածքի մի մասը 20 տարի ժամկէտով վարձակալութեան յանձնել «Վարդանանք» կրթահամալիրէ ՍՊԸ-ին, որի տարրական դասարաններում կազմակերպւում են եռալեզու հետաքրքիր ու բովանդակալից դասեր ու միջոցառումներ: Կրթահամալիրն ունի նաեւ մարզական եւ գեղարուեստական ինքնագործունէութեան խմբակներ: