Երեւանում կ'անցկացուի Դիջիթէք Բիզնես 5-րդ ամենամեայ ֆորումը` «Խելացիերկիր. թուային լուծումներ ինովացիոն տնտեսութեան համար» կարգախօսով


Երեւանում կ'անցկացուի Դիջիթէք Բիզնես 5-րդ ամենամեայ ֆորումը` «Խելացիերկիր. թուային լուծումներ ինովացիոն տնտեսութեան համար» կարգախօսով

  • 17-05-2012 19:06:44   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Յունիսի 15-16-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութիւնը (ԻՏՁՄ) Երեւանում կազմակերպում է Դիջիթէք Բիզնես 5-րդ ամենամեայ ֆորումը: Վերջինիս կարգախօսն է «Խելացի երկիր. թուային լուծումներ ինովացիոն տնտեսութեան համար» («Smart Country-Digital Solutions for Innovative Economyէ): Ֆորումի հիմնական նպատակն է ներկայացնել տնտեսութեան արդիականացման համար նախատեսուած ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայութիւնները եւ, ըստ այդմ, աջակցել թուային լուծումների հիման վրայ ինովացիոն տնտեսութեան ստեղծմանը: Միջոցառումն անց է կացւում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքոյ եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան Ձեռնարկութիւնների զարգացման եւ շուկայի մրցունակութեան ծրագրի աջակցութեամբ: «Դիջիթէք գործարար համաժողովի թիրախային լսարանն այն հայկական բիզնեսն է, որը գործում է մրցակցային դաշտում եւ դուրս է մենաշնորհային շրջանակներից: Սա արդիական միջոցառում է, նախատեսուած խելացի ու առաջադէմ գործարարների համար, ովքեր ուզում են ապրել առաջատար երկրում»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը: Ըստ նրա, նպատակին հասնելու համար ԻՏՁՄ-ն ստեղծում է համապատասխան միջավայր` Դիջիթէք բիզնես ֆորումը, որտեղ տեխնոլոգիական արտադրանք եւ ծառայութիւններ առաջարկողները կարող են հանդիպել գործարար սպառողի հետ: Ըստ ֆորումի գլխաւոր գործընկեր` «արմենտելէ ընկերութեան (ապրանքանիշը Beeline), գլխաւոր տնօրէն Իգոր Կը լիմկոյի, Դիջիթէք բիզնես ֆորումը յատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի զարգացող բիզնես միջավայրում: «Հանդիսանալով բիզնեսի համար առաջատար լուծումների մատակարար եւ միաժամանակ պատուիրատու` համարում ենք, որ ֆորումը եզակի հարթակ է գործնական կապեր հաստատելու, նոր գործընկերներ, յաճախորդներ ներգրաւելու համար»,- ընդգծում է նա: Ինչպէս նշում են կազմակերպիչները, երկօրեայ ֆորումը բաղկացած է լինելու մի շարք միջոցառումներից` տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նուիրուած կոնֆերանսից, տեխնոլոգիական սեմինարների շարքից, «DigiTec Business» ֆորում-ցուցահանդէսից: Դիջիթէք Բիզնես Ֆորում 2012-ի բաժիններն են. - Խելացի երկրների խելացի արտադրանք (Smart production of Smart countries) Ծառայութիւնների մատուցման եւ արտադրողականութեան բարձրացման թուային միջոցներ: Յաճախորդների կառավարում եւ սպասարկում, շուկայի ուսումնասիրութիւն եւ վաճառքների խթանման նոր եղանակներ: - Խելացի երկրների խելացի ենթակառուցուածքներ (Smart infrastructures of Smart countries) Խելացի շէնքեր եւ ազգային ենթակառուցուածքներ, խելացի համայնքներ եւ նորարար բիզնեսի միջավայր, տեխնոպարկեր եւ յատուկ տնտեսական գօտիներ, հարկերի կառավարման համակարգեր եւ էլեկտրօնային գնումներ: - Խելացի երկրների խելացի տնտեսութիւն (Smart Economies of Smart Countries) Թուային միջոցները կրթութեան, բժշկութեան, տրանսպորտի, էներգիայի, կոմունալ ծառայութիւնների բնագաւառներում: - Խելացի երկրների խելացի անվտանգութիւն (Smart Security for Smart Countries) Նոր անվտանգութեան համակարգեր, որոնք կը պայքարեն կիբերհանցագործութիւնների դէմ, կը պաշտպանեն տուեալները եւ կ'ապահովեն անվտանգ միջավայր: - Խելացի երկրների խելացի օրէնքներ (Smart Laws of Smart Countries) Պետութիւնը սահմանում է խաղի կանոններ, ընդունում է օրէնքներ եւ կարգեր: ինչպէս ներգրաւուել որոշումների ընդունման գործընթացում թուային միջոցները: - Խելացի երկրների խելացի կառավարում (Smart Governance of Smart Countries) Ինչպէս պետական էլեկտրօնային ծառայութիւնները կարող են բարելաւել բիզնես միջավայրը եւ ծառայել ինովացիոն տնտեսութեան կայացմանը: Ֆորումի ընթացքում շուրջ 40 տեղական եւ արտասահմանեան ընկերութիւններ եւ կազմակերպութիւններ կը ներկայացնեն իրենց լուծումներն ու առաջարկները: Դիջիթէք բիզնես ֆորումում ներկայացուած կը լինեն նաեւ «Խելացի երկրների խելացի լուծումները» վերջերս անցկացուած նորարարական մրցոյթում յաղթած ուսանողական թիմերը: Մրցոյթի նպատակն էր խթանել ՏՀՏ միջոցներով տնտեսութեան տարբեր ոլորտների մրցունակութեան բարձրացումն ու էլեկտրօնային բիզնեսը: Կազմակերպիչներն էին ԻՏՁՄ-ն, Հայաստանի Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, Հայ-ռուսական (Սլաւոնական) համալսարանի Բիզնես Ինկուբատորը եւ Եւրասիայ Միջազգային Համալսարանը (ԵՄՀ), Key Solutions խորհրդատուական ընկերութիւնը: Յաւակնորդները հիմնականում Երեւանի պետական համալսարանի, Հայ-ռուսական /Սլաւոնական/ համալսարանի, Եւրասիայ միջազգային համալսարանի եւ այլ բուհերի ուսանողներներ էին: Յաղթողներին հնարաւորութիւն կ'ընձեռնուի իրենց նորարարութեան եւ մրցունակութեան բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը ներկայացնել նաեւ մայիսի 17-19-ին անցկացուող Եւրասիայ միջազգային երիտասարդական համաժողովում:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ