23-05-2012 16:31:58 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Մայիսի 23-ին, տեղի ունեցաւ մամուլի ասուլիս «Դիջիթէք Բիզնես ֆորում 2012. թուային լուծումներ նորարար տնտեսութեան համար» թեմայով:
Ասուլիսի բանախօսներն էին`
• Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը
• «արմենտելէ ընկերութեան (ապրանքանիշը Beeline) գլխաւոր տնօրէն Իգոր Կլիմկոն
• ԱՄՆ ՄԶԳ ՁԶՇՄ ծրագրի Արժէքի շղթայի բաղադրիչի ղեկավար Զդրաւկոյ Շամին
Դեռեւս 2008 թուականից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը (ԻՏՁՄ), առաջնային նպատակ յայտարարելով տեղեկատուական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդնումը տնտեսութեան այլ ոլորտներում, կազմակերպում է Դիջիթէք Բիզնես ֆորումը, որն այս տարի տեղի կ'ունենայ յունիսի 15-16 Արմէնիայ Մարիոթ հիւրանոցում. «Հայաստանի տարբեր ոլորտներում բիզնես կիրառումների ներդրման անհրաժեշտութիւն կայ: Իրավիճակը փոխելու եւ երկրում ինովացիոն տնտեսութիւն ստեղծելու համար անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որտեղ գործարարները եւ տեղեկատուական տեխնոլոգիաների ծառայութիւններ մատուցողները հանդիպեն ու քննարկեն իրենց խնդիրները: DigiTec բիզնես ֆորումը հէնց այդ միջավայրն է»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը:
Արդէն 3-րդ անգամ ֆորումի գլխաւոր գործընկեր հանդիսացող Արմէնտել ընկերութիւնը (ապրանքանիշը Beeline) կարեւորում է միջոցառման դերը, նշելով. «դիջիթէք բիզնես ֆորումը մեծ հնարաւորութիւն է տալիս մասնակիցներին ծանօթանալու այն առաւելութիւններին, որ կարող է իրենց տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումն իրենց բիզնեսում` խթանելով իրենց ընկերութիւնների վաճառքների աւելացումը, նոր շուկաների նուաճումը, յաճախորդների սպասարկման եւ արտադրանքների որակի կտրուկ բարձրացումը, արտադրողականութեան աւելացումը եւ այլնէ,-ասաց «արմենտելէ ընկերութեան գլխաւոր տնօրէն Իգոր Կլիմկոն:
Հայաստանի խոշորագոյն հեռահաղորդակցային ընկերութիւնը` «Արմենտել»-ը, ֆորումի ընթացքում այցելուներին կը ներկայացնի բջջային եւ ֆիքսուած կապի, ինչպէս նաէեւ տուեալների փոխանցման բազմաթիւ բիզնես-լուծումներ: Մասնաւորապէս, «Վիրտուալ մասնաւոր ցանցի» (VPN) ծառայութիւնը, որի միջոցով տարբեր տարածքներում բաշխուած գրասենեակները համախմբւում են միասնական կորպորատիւ մասնաւոր ցանցում: Դա թոյլ է տալիս օպտիմալացնել ընկերութեան բիզնես գործընթացներն, ապահովել փոխանցուող տեղեկատուութեան գաղտնիութիւնը, ստանալ կապի բարձր որակ: Կը ներկայացուեն նաեւ «ամպային տեխնոլոգիաները» եւ բիզնես-գործընթացներում դրանց կիրառման առաւելութունները:
Երկօրեայ ֆորումը բաղկացած կը լինի մի շարք միջոցառումներից` տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նուիրուած կոնֆերանսից, տեխնոլոգիական սեմինարների շարքից, «DigiTec Businessէ ցուցահանդէսից, որին կը մասնակցեն մօտ 40 տեղական եւ արտասահմանեան ընկերութիւններ: Այս տարի աճ է գրանցուել յատկապէս արտասահմանեան ընկերութիւնների եւ ՏՏ ոլորտի ասոցիացիաների մասնակցութիւնը ֆորումին: Ներկայ կը լինեն եւ իրենց երկրի փորձն ու արտադրանքը կը ներկայացնեն կազմակերպութիւններ Բուլղարիայից, Մակեդոնիայից, Յունաստանից, Հոլանդիայից, Մոլդովայից, Խորուաթիայից:
DigiTec բիզնես ֆորումի շրջանակներում կը խրախուսուի նաեւ սկսնակ ընկերութիւնների մասնակցութիւնը եւ նրանց համար կը սահմանուեն յատուկ մասնակցութեան պայմաններ: «Նորաստեղծ ընկերութիւններին աջակցելը ռազմավարական խնդիր է մեզ համար: DigiTec բիզնես ֆորումը բաւականին լաւ հարթակ է, որպէսզի այդ ընկերութիւնները կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայութիւնները` ներկայանալով թէ՛ տեղեկատուական տեխնոլոգիաների (ՏՏ) համայնքին, թէ՛ աւելի լայն լսարանին»,- ասաց տնօրէն Կարէն Վարդանեանը:
Դիջիթէք բիզնես ֆորումում ներկայացուած կը լինեն նաեւ «Խելացի երկրների խելացի լուծումները» նորարարական մրցոյթում յաղթած ուսանողական թիմերի նորարարութեան եւ մրցունակութեան բարձրացման գաղափարների փորձնական նախատիպերը: