Կրկին հանդիպում ենք Մաշտոցի պուրակում մայիսի 25-ին,ժամը` 20.30-ին:
Թեղուտի պաշտպանութեան նախաձեռնութիւնը ներկայացնում է «Բնութեան հաշուեյարդար» ֆիլմը: Ֆիլմն ամբողջութեամբ կը ցուցադրուի եւ մամուլի ուշադրութեանը կը ներկայացուի Մաշտոցի պուրակում, մայիսի 25-ին, ժամը 20.30-ին: Այն պատմում է հանքարդիւնաբերութիւնից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դէպքերի, պետական քաղաքականութեան բացակայութեան, օրէնսդրական բացերի, մի շարք հիւանդութիւնների եւ դրանք բուժելու խնդիրների, գիւղացիների ֆինանսական վիճակի մասին:
Յաջորդը կարող ես լինել դու...Կանխիր աղէտը,փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրաւունքը:
Ֆիլմի հեղինակ եւ ռեժիսոր` Թեհմինէ Ենոքեան