Սերժ Սարգսեանն ընդունել է ՍԾՏՀ կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Լէոնիդաս Քրիզանթոպուլոսին


Սերժ Սարգսեանն ընդունել է ՍԾՏՀ կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Լէոնիդաս Քրիզանթոպուլոսին

  • 24-05-2012 17:57:29   |   |  Քաղաքական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մայիսի 24-ին ընդունել է Սեւծովեան տնտեսական համագործակցութեան (ՍԾՏՀ) կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Լէոնիդաս Քրիզանթոպուլոսին: Նախագահը բարձր է գնահատել պարոն Լէոնիդաս Քրիզանթոպուլոսի վեցամեայ գործունէութիւնը ՍԾՏՀ գլխաւոր քարտուղարի պաշտօնում, նշելով, որ ուրախ է մեր երկրում հիւրընկալել նրան` կազմակերպութեան խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստի շրջանակներում: Սերժ Սարգսեանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀ-ում իր ներգրաւուածութիւնը` այն համարելով տարածաշրջանային համագործակցութիւնը խթանող կարեւոր ձեւաչափ: Հանրապետութեան ղեկավարի խօսքով, կազմակերպութեան հիմնական առաքելութիւնը` ապահովել Սեւծովեան տարածաշրջանի կայունութիւնը տնտեսական համագործակցութեան միջոցով եւ նպաստել բարիդրացիական յարաբերութիւնների հաստատմանն ու ամրապնդմանը, լիովին համահունչ է Հայաստանի նպատակներին: ՍԾՏՀ գլխաւոր քարտուղարը Նախագահ Սերժ Սարգսեանին ներկայացրել է վեհաժողովի երեւանեան նիստում քննարկուած հարցերի շրջանակը, ինչպէս նաեւ խօսել իր պաշտօնավարման անցած վեց տարիներին կազմակերպութեան կողմից իրականացուած աշխատանքների մասին: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հայ-հունական յարաբերութիւններին, որոնց ձեւաւորման եւ կայացման գործում, Նախագահ Սերժ Սարգսեանի խօսքով, մեծ է եղել մեր երկրում 1993-1994թթ. Յունաստանի առաջին դեսպան պարոն Լէոնիդաս Քրիզանթոպուլոսի ներդրումը: այսմասին«նտե-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Քաղաքական