Տարոն Մարգարեանը մասնակցել է Աշնակ գիւղում նշուող ֆիդայիների ոգեկոչման արարողութեանը


Տարոն Մարգարեանը մասնակցել է Աշնակ գիւղում նշուող ֆիդայիների ոգեկոչման արարողութեանը

  • 28-05-2012 14:17:58   |   |  Մամլո հաղորդագրություն

Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը Արագածոտնի մարզի Աշնակ գիւղում մասնակցել է ամէն տարի մայիսի 27–ին նշուող ֆիդայիների ոգեկոչման արարողութեանը: Իւրաքանչիւր տարի այս օրը Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ Աշնակ են այցելում ոչ միայն նշելու հայ ազգային ազատագրական շարժման հերոս, համիդեան արիւնոտ վարչակարգի դէմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ներկայացուցիչ Գեւորգ Չաուշի յիշատակի օրը, այլեւ մասնակցելու ազատագրական շարժման մասնակից բոլոր ֆիդայիների ոգեկոչման արարողութեանը: Մարտական մկրտութիւն ստանալով Արաբոյի խմբում` Չաուշը մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական մարտերին` աչքի ընկնելով յատկապէս Տալուորիկի կռիւներում: Կռել է Գուրգէնի եւ Հրայրի խմբերում: Աղբիւր Սերոբի սպանութիւնից յետոյ կազմակերպել է մատնիչ Աւէի, ապա, Անդրանիկի հետ, քուրդ Խալիլ բէյի սպանութիւնը: Գլխաւորել է Բերդակի, Նորաշէնի կռիւները: Մասնակցել է Առաքելոց վանքի ու էլի բազում կռիւների եւ, 1907թ. մայիսի 27–ին, նահատակուել Սուլուխի յայտնի կռւում: Կենդանութեան օրօք ու նայատկուելուց յետոյ էլ Չաուշը հերոսութեան ու անձնազոհութեան իսկական օրինակ է եղել սերունդների համար եւ, ինչպէս ոգեկոչման արարողութեան ժամանակ ելոյթ ունեցողները նշեցին, այսօր էլ նրա օրինակն ուսանելի ուղեցոյց է: Քաղաքապետ Տարօն Մարգարեանն այցել է Գեւորգ Չաւուշի թանգարան, ծաղիկներ դրել ֆիայապետի զարմիկ Գեւորգ Մելքոնեանի շիրիմին, ում անմիջական ջանքերով է Աշնակում ստեղծուել Չաուշի թանգարանը: Այնուհետեւ Տարօն Մարգարեանը շրջել է տօնական հանդրձանք հագած գիւղում , ուր ամէն փողոցում ու ամէն տան մէջ նշւում էր տօնը` հայրենասէր, հզօր ոգու անմահութեան տօնը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնտց յայտնում են, որ Աշնակում, ինչպէս վայել է իսկական ամէն մի տօնախմբութեան, նաեւ համերգային մեծ ծրագիր էր կազմակերպուել, որի ընթացքում մայրաքաղաքից ժամանած յայտնի երգիչներն ու համոյթները ներկայացրել են ազգային, հայրենասիրական երգեր ու պարեր: Հանդիսաւոր արարողութեան ժամանակ ելոյթ ունեցողները նաեւ յատկանշել են երջանկայիշատակ Անդրանիկ Մարգարեանի մեծ աւանդը ոչ միայն մեր նորանկախ պետութեան կայացման, այլեւ ազգային աւանդոյթների պահպանման, մեծ ֆիդայապետի թանգարանին նոր կեանք ու շունչ հաղորդելու գործում: Այս համատեքստում առանձնացնելով նաեւ երջանկայիշատակ վարչապետի որդու` Տարօն Մարգարեանի ներդրումը, Աշնակ համայնքի ղեկավարը ներկայացրել է համայնքի աւագանու միաձայն որոշումը, համաձայն որի Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանին շնորհուել է Աշնակ համայնքի պատուաւոր քաղաքացու կոչում:
  -   Մամլո հաղորդագրություն