Գյումրիում Մայիսի 24-ին կայացած բնակբաշխման վիճակահանության ամբողջական տեսագրությունը
28-05-2012 14:28:34 | | Տնտեսութիւն
2012 թ. մայիսի 24-ին Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում վիճակահանության միջոցով բաշխվեցին Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերում 1756 բնակարաններով կառուցվող բազմաբնակարան շենքերից 3 սենյականոց 464-ից 357 հատը եւ 16 հատ էլ 4 սենյականոց բնակարանները:
Վիճակահանությանը մասնակցեցին Գյումրու անօթեւան ընտանիքների հերթացուցակում ընդգրկված եւ հանձնաժողովի կողմից շահառու ճանաչված, 3 եւ 4 սենյականոց բնակարանների հավակնորդ ընտանիքները` ըստ իրենց արտոնությունների եւ հերթական համարների: Անօթեւանների հերթացուցակի առավել ստորին հերթական համարներում ընդգրկված եւ կրկին շահառու ճանաչված մնացած ընտանիքներին բնակարանների կբաշխվեն հաջորդ փուլում:
«Շիրակ կենտրոնը» հեռախոսազանգերի եւ հեռուստահայտարարությունների միջոցով շահառուներին իրազեկեց վիճակահանության անցկացման մասին, այդ թվում www.shirakcentre.org վեբ կայքում տեղադրեց բոլոր մասնակիցների ցուցակը:
Բնակարանների բաշխման գործընթացը«Շիրակ կենտրոնի» կողմից ենթարկվում է նաեւ մոնիթորիգի, այդ թվում վիճակահանությունների ողջ ընթացքը ուղիղ հեռարձակվում է համացանցով եւ տեսաձայնագրվում է:
Ներկայացնում ենք մայիսի 24-ին կայացած բնակարաների բաշխման վիճակահանության «Շիրակ կենտրոնի» կողմից կատարած 5 ժամ 44 րոպե տեւողությամբ ամբողջական տեսագրությունը։