Նասեր Կազեմին կը հանդիպի լրագրողների հետ


Նասեր Կազեմին կը հանդիպի լրագրողների հետ

  • 29-05-2012 13:50:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում է Ամերիկայի Միացեալ Նահանգների «Կազմակերպութիւնների ազգային էթնիկական կ'ոալիցիայի» (Կաէկ- NECO) նախագահ Նասեր Կազեմին: Նա հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Նասեր Կազեմիին կառավարութիւնում ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Նասէր Կազեմին Հայաստանում է Սերժ Սարգսեանի հրաւէրով: Յիշեցնենք, որ 2011 թուականի սեպտեմբերի 23-ին,երբ աշխատանքային այցով ԱՄՆ Էլլիս կղզում էր Սերժ Սարգսեանը, հէնց Նասեր Կազեմին նրան յանձնեց «Էլլիս կը ղզի» պատուոյ մեդալը` Ամն-ի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների զարգացման գործում Սերժ Սարգսեանի ունեցած ներդրման, Հարաւային Կովկասում խաղաղութեան պահպանմանը նրա նուիրումի, ինչպէս նաեւ Հայաստանում ներգաղթեալների արդիւնաւէտ ինտէգրման ուղղութեամբ գործունէութեան համար: Սերժ Սարգսեանը Էլլիս կղզում այցելել էր Ներգաղթի թանգարան, դիտել 1915թ. Հայոց ցեղասպանութեանը եւ Էլլիս կղզով Միացեալ Նահանգներ ներգաղթած ցեղասպանութիւնից փրկուած հայերի յիշատակին նուիրուած ցուցադրութիւնը: Այդ այցի ժամանակ Սերժ Սարգսեանը տէր եւ տիկին Կազեմիներին հրաւիրեց Հայաստան: Ի դէպ, Նասեր Կազեմին ոչ միայն Ամերիկայի Միացեալ Նահանգների «Կազմակերպութիւնների ազգային էթնիկական կ'ոալիցիայի» (NECO) նախագահն է, այլեւ երկու տասնեակի հասնող ընկերութիւնների սեփականատէր: Վաղը, մայիսի 30-ին Նասեր Կազեմին կը հիւրընկալուի Հայկական պետական մանկավարժական համալսարանում, ուր նրան կտրուի պատուաւոր դոկտորի կոչում, որից յետոյ նա հանդէս կը գայ մամլոյ ասուլիսով: Ի դէպ, ՀՀ վարչապետ եւ ՀՊՄՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանի հետ հանդիպման ժամանակ Նասեր Կազեմին անդրադարձել էր նաեւ Մանկավարժական համալսարանի հետ համագործակցութեան հեռանկարին եւ ընդգծել, թէ բարձր է գնահատում փաստը, որ կրթական համակարգը գտնւում է վարչապետի ուշադրութեան կենտրոնում: Նասէր Կազեմիին հարցեր ուղղելու հնարաւորութիւն կ'ունենան լրագրողները մայիսի 30-ին, ժամը 10-ից, Ալէք Մանուկեան 13 Ա հասցէում` ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում: Մանրամասների համար կարող էք զանգահարել ՀՊՄՀ Լրատուութեան եւ հանրութեան հետ կապերի վարչութիւն` 597 000 հեռախօսահամարով:
  -   Մամլո հաղորդագրություն