Դեսպան Եգանեանը հանդիպեց Կանադային Միջազգային առեւտրի հարցերով խորհրդարանական քարտուղարի հետ
29-05-2012 14:31:21 | Կանադա | Քաղաքական
Մայիսի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմէն Եգանեանը հանդիպում ունեցաւ Կանադայի Միջազգային առեւտրի հարցերով խորհրդարանական քարտուղար Ջերալդ Քեդիի հետ (Պահպանողական իշխող կուսակցութիւն):
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, դեսպան Եգանեանը մանրամասն ներկայացրեց հայ-կանադական տնտեսական համագործակցութեան հիմնական ուղղութիւնները, նոր ոլորտների զարգացման հնարաւոր բնագաւառները` մասնաւորապէս բարձր տեխնոլոգիաների տիրոյթում: Երկուստէք ընդգծուեց հայ-կանադական ամուր բարեկամութիւնը եւ նպաստաւոր հիմքերն երկկողմ առեւտրի զարգացման համար: Ջերալդ Քեդին, շնորհակալութիւն յայտնելով տեղեկատուութեան համար, պատրաստակամութիւն յայտնեց աջակցել հնարաւոր նախաձեռնութիւններին: