Տարադրամի փոխանակման կէտերում փոխարժէքի առքը 404.25 դրամ է, իսկ վաճառքը` 407.75


Տարադրամի փոխանակման կէտերում փոխարժէքի առքը 404.25 դրամ է, իսկ վաճառքը` 407.75

  • 29-05-2012 14:48:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
 Տնտեսագէտ. Դոլարը թանկացել է դրսում հանգստանալու մեկնողների պատճառով: Դոլարն արդէն քանի օր է` հատել է 400 դրամի սահմանը: Տարադրամի փոխանակման կէտերում փոխարժէքի առքը 404.25 դրամ է, իսկ վաճառքը` 407.75: Դրամի նման արժէզրկումը տարբեր մասնագէտներ կապում են հետընտրական շրջանի հետ, իսկ ԵՊՀ տնտեսագիտութեան ֆակուլտետի ֆինանսահաշուային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականեանը դրամի արժէզրկումը համարում է ընդամէնը սեզոնային երեւոյթ: Պարոն Մնացակեանն այսօր «Յենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաւաստիացրեց, որ անցեալ տարի էլ նոյն ժամանակահատուածում նման տատանումներ եղել են, բայց մի փոքր քիչ. «Ըստ իս, ամառային շրջանում առաջանում է պահանջարկ այն անձանց մօտ, ովքեր իրենց հանգիստն անցկացնում են Հայաստանի Հանրապետութիւնից դուրս: Յունիսի սկզբին տեղի է ունենում արտարժոյթի սեզոնային պահանջարկի աճ: Միեւնոյն ժամանակ միջազգային գործօնը եւս իր ազդեցութիւնն է ունեցել. դոլարի գինը կախուած է նաւթի գնից»: Տնտեսագէտը նաեւ վստահեցրեց, որ սովորաբար յուլիսին փոխարժէքն աւելի ցածր է լինում, քան մայիսին: Ըստ պարոն Մնացականեանի, փոխարժէքի թոյլ արժէզրկումը, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետութիւնում տարիների կտրուածքով, էապէս նպաստում է տնտեսութեան արտահանման ներուժի աւելացմանը, եւ մեր ապրանքները գնային առումով աւելի մրցունակ են դառնում դրսում, աւելի էժան են լինում օտարերկրացիների համար: Իսկ թէ ինչպէս կարող է անդրադառնալ արտարժոյթի նման կուրսը ներքին սպառողի վրայ, Հայկ Մնացականեանն ասաց. «Պէտք է նայենք հետեւեալ կտրուածքով, նախ` սպառողին հետաքրքրում է գնաճը, դա այլ երեւոյթ է: Կենտրոնական բանկը զսպման քաղաքականութիւն է վարելու, որը տատանուելու է 4.5%-ից պլիւս-մինուս 1.5%-ի սահմանում: Միեւնոյն ժամանակ, ըստ Կը Բ-ի, տարուայ առաջին եռամսեակում մօտ 18%-ով աճել են տրանսֆերտ վճարումները եւ մօտ 13%` այլ երկրներում աշխատող քաղաքացիների եկամուտների զուտ ներհոսքերը, այսինքն, եթէ փոխանցում է լինում արտարժոյթով, այստեղ ստացողները դրանից շահում են եւ ոչ թէ վնաս կրում»: Տնտեսագէտը վստահեցրեց, որ յունիս ամսին փոխարժէքը կը կարգաւորուի: Նելլի ԲԱԲԱՅԵԱՆ Աղբիւրը` «Առաւօտ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը