Չեխիայի գործերի հաւատարմատարը վստահեցրեց, որ կ'անի առաւելագոյնն երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման համար


Չեխիայի գործերի հաւատարմատարը վստահեցրեց, որ կ'անի առաւելագոյնն երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման համար

  • 29-05-2012 16:22:01   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Չեխիայի Հանրապետութեան դիւանագիտութեան առաքելութեան ղեկավարին Մայիսի 29-ին արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Չեխիայի Հանրապետութեան գործերի հաւատարմատար Պետր Միկիսկային` Երեւանում Չեխիայի դիւանագիտական ներկայացուցչութեան բացման կապակցութեամբ: Ողջունելով հիւրին` նախարար Նալբանդեանը վստահութիւն յայտնեց, որ Երեւանում Չեխիայի դիւանագիտական ներկայացուցչութեան հիմնումը նոր լիցք կը հաղորդի հայ-չեխական համագործակցութեան առաւել զարգացման գործում: Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան եւ բարեմաղթանքների համար` Չեխիայի գործերի հաւատարմատարը վստահեցրեց, որ կ'անի առաւելագոյնն երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման համար: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, զրուցակիցները մտքէր փոխանակեցին երկկողմ, Հայաստան – Եւրոպական Միութիւն, տարածաշրջանային հարցերի շուրջ:
  -   Քաղաքական